Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու շատ թանկ
Այս տարի Երեւանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը նորն է լինելու: Այս պահին հրապարակում ընթանում են նոր տոնածառի տեղադրման աշխատանքները, որը համակարգում են ռուսական Green Trees ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ հենց բերել են տոնածառը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տոնածառը եկել է Մերձմոսկվայի Կոլոմնա քաղաքից: Ի տարբերություն նախորդ տոնածառի՝ նորը արհեստական ճյուղերով է: Նոր խաղալիքներ ևս բերվել են: Դրանք թվով 1550 են։
Նոր տոնածառն ունենալու է 35 մետր բարձրություն, որը 3 մետրով բարձր է լինելու վերջին 7 տարիներին տեղադրվող տոնածառի բարձրությունից:
Այլ կերպ ասած, տոնածառը առանձնապես բարձր չի լինելու, բայց առանձնապես շատ թանկ է լինելու: Այն, ըստ քաղաքապետարանի, արժեցել է մոտ 71 միլիոն դրամ (146 հազար դոլար):
Երեւանի ավագանու անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ուրեմն տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․
-Ոռոգման ենթակառուցվածքներ- 74 միլիոն դրամ
-Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ
-Հրազդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ
-Մայրուղիների և փողոցների վերանորոգում- 50 միլիոն դրամ
-Փողոցների պահպանում և շահագործում- 83 միլիոն դրամ
-Վերելակների վերանորոգում 109 միլիոն դրամ
-Գետերի հուների մաքրում 38 միլիոն դրամ
Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ
Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ
-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ
-կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ
Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում -70 միլիոն դրամ։
Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը /համոզված եմ շատ բան չի փոխվել/։
Սա նույն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։
Թե բա նոր տոնածառ...


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է