Իրական հեղափոխության շարունակության դրոշը բարձրացնելու խնդիր է առաջացել
Այս ընտրություններից հետո ակտիվ քաղաքական կյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը` սկսվում է և այն շարունակվելու է ոչ թե պառլամենտում, այլ պառլամենտից դուրս, քանի որ այս խորհրդարանը հեղափոխության առումով օպորտինաստական է լինելու. գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով մի օրակարգ՝ որով, ըստ նրա, հնարավոր կլինի իշխանափոխությունը վերածել իրական հեղափոխության.
«Հիմնական քաղաքական դիսկուրսը լինելու է իշխանափոխությունը իրական հեղափոխության վերածելը:
Հեղափոխությունները սկսվում են կաբինետներից ու շարունակվում փողոցում: "Կաբինետային" բաղադրիչը չի իրականացվում, այսինքն իշխանության են գալիս հեղափոխության օպորտունիստները և իրական հեղափոխության շարունակության դրոշը բարձրացնելու խնդիր է առաջացել: Դա է ապագա քաղաքական գործընթացների պարադիգման:
Իսկ որն է իրական հեղափոխության օրակարգը:
- Սահմանադրության փոփոխությունը` նախագահի լիազորությունների ավելացում վարչապետին հակակշիռներ ստեղծելու համար:
- Խորհրդարանի դերի բարձրացում` նախարարների ու դասպանների նշանակումների պարտադիր վավերացումը խորհրդարանի կողմից:
- ԱԱԾ -ի և Ոստիկանության նախարարությունների վերածելը, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին:
- Դատական համակարգի ռեֆորմներ, գուցե հանրաքվեի միջոցով դատավորական կորպուսի արմատական փոփոխության հնարավորության ստեղծում:
- Բազմաչարչար Ընտրական Օրենսգրքի փոփոխություն` ռեյտինգային համակարգի վերացմամբ և օրենսգրքի պարզեցմամբ:
- Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում` պարտադիր վերագրացմամբ, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմամբ և կուսակցության մեջ ավտորիտար կառավարման հնարավորության բացառմամբ:
- Ուղիղ ժողերդավարության մեխանիզմների հաստատում; Այս կետն ավելի մանրամասն է պետք ներկայացնել, դա հետո:
Ցուցակը չեմ շարունակում ձեր համբերությոինը չչարաշայելու համար:
Հիմնականում այն կետերն են, որից ՔՊ-ն հրաժարվել է, այսինքը հեղափոխության օրակարգը չի կատարվում»,- ասված է նրա գրառման մեջ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ