Էրդողանը պատասխանել է իրեն բռնակալ անվանած շվեյցարական հեղինակավոր պարբերականին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է շվեյցարական հեղինակավոր պարբերականին, որը կոչ էր արել Շվեյցարիայի թուրքերին դեմ քվեարկել Էրդողանի բռնակալությանն ու Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առաջարկին:
Հիշեցնենք, որ նախօրեին շվեյցարական հեղինակավոր Blick պարբերականը կոչ էր արել երկրում ապրող թուրքերին չաջակցել Էրդողանի բռնապետական համակարգին ու դեմ քվեարկել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առաջարկին: Ավելին՝ պարբերականի շապիկին հայտնվել էր թուրքերեն ««Ոչ» քվեարկեք Էրդողանի բռնապետությանը» վերնագիրը:
«Շվեյցարական պարբերականի վերնագիրը շատ-շատ նշանակալից է: Ես ուրախանում եմ դրա համար, շատ երջանիկ եմ: Ինչո՞ւ: Շվեյցարական թերթերը թուրքերեն են սովորում: Ի՞նչ է ասում այդ վերնագրում: Ասում է՝ ««Ոչ» քվեարկեք Էրդողանի բռնապետությանը»: Ճիշտ է ասում: Ես բռնակալություն չունեմ, ախր: Սա հակառակ կողմից որ կարդաք, նշանակում է՝ ««Այո» քվեարկեք նախագահական համակարգին», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ պարբերականն իր հոդվածում հիշեցրել էր Շվեյցարիայի թուրքերին, որ եթե նրանք պատրաստվում են Շվեյցարիայում ապրելով՝ աջակցել Թուրքիայում ստեղծված բռնապետական համակարգին, ապա կրկին ազատ են այդ ընտրության մեջ, բայց՝ այդ բռնապետության մեջ, այլ ոչ թե Շվեյցարիայում ապրելու պայմանով:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր երկրում բռնապետական համակարգ հիմնել՝ խնդրենք, թող անի: Բայց մի պայմանով, որ կապրի իր իսկ ստեղծած բռնապետական համակարգում», - գրել էր շվեյցարական պարբերականը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ