Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ. Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում առկա որոշակի լարվածության ֆոնին ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը: Այս մասին Facebook-իր իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Մասնավորապես՝ լրատվական կայքերում անհայտ հեղինակների անուններով հրապարակումներ են արվում՝ իմ մասին տարածելով կեղծ և ստահոդ տեղեկություններ, մանիպուլյացիաների միջոցով փորձելով թյուր կարծիք ձևավորել հասարակության շրջանում: Ի դեպ, ձեռագիրը չի փոխվել: Ինչպես անում էին տարիներ շարունակ, այնպես էլ հիմա ժողովրդի մեջ պարբերաբար տարածում են սուտ տեղեկություններ իմ «առասպելական» ունեցվածքի մասին, թե իբր «վարչապետը զավթել է բոլոր հողերը» և այլն: Իսկ 2016թ.-ին՝ ապրիլյան քառօրյայից հետո, այդ դավադրություններն անցան բոլոր սահմանները, և տարածվեց այն ստոր զրույցը, թե իբր վարչապետը չի թույլատրել, որ ռազմաճակատ մեկնող տանկերն անցնեն իրեն պատկանող արտերով… Այս առումով շնորհակալությունս եմ հայտնում գեներալ Միքայել Արզումանյանին, ով լույս սփռեց այդ հարցի վրա և ժողովրդի համար բացահայտեց անհերքելի ճշմարտությունը:

Ու կրկին այդ ստահակների կողմից անհույս հարձակումների շարք է սկսվել: Բայց ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ անիմաստ գործով եք զբաղված, քանի որ ի տարբերություն ձեր` անհիմն ու «օդից կախված լուրերից» արած եզրակացությունների, իմ ունեցվածքի մասին փաստերով խոսելուց ես երբեք չեմ խուսափել: Առաջիկայում ևս դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ հանրության առաջ առանձին ծավալուն հաշվետվություններով:

Հ.Գ.

Այս պահին անդրադառնամ ինձ վերագրվող լկտի ստերից մի քանիսին:

Իմ վարչապետության հենց առաջին շրջանում՝ 2008թ.-ին, հանրապետությունում հիմնադրել ենք «Տոհմային կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որտեղ կատարված ներդրումների շնորհիվ ունենք տարածաշրջանի լավագույն անասնաբուծական կայաններից մեկը: Այդ նպատակով պետական բյուջեից որևէ այլ ծրագիր չի ֆինանսավորվել:

Հաջորդը՝ Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող «Ֆիդես» հիփոթեքային ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերաբերող սուտն է: Այն ևս պետական է, որի առաքելությունը Արցախի հիփոթեքային շուկայի և ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելն է։ Դժվար հասկացողների համար պարզաբանեմ, որ եթե ընկերությունը պետական է, հետևաբար ոչ մի մասնավոր անձ դրա հետ կապ չունի:

Նույն տրամաբանությամբ կարելի է ինձ «մեղադրել» «Գրանդ Տոբակո», «Երևանի կոնյակի գործարան» և բազմաթիվ այլ ընկերություններում մասնաբաժիններ ունենալու մեջ, որոնց Արցախում գործունեություն ծավալելուն նպաստել եմ իմ վարչապետության տարիներին և որոնց ստեղծած արդյունքը մեծ նշանակություն ունի տնտեսության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, մնացած հերյուրանքներին կանդրադառնամ հաջորդիվ»: