Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայ ընտանիքների պատմությունների թանգարան ԱՄՆ-ում

Սա հատուկ թանգարան է, թանգարան, որի նմուշները ներկայացնում են ոչ միայն արվեստի եւ պատմական արժեք այլեւ՝ մարդկային ճակատագրերի լուռ պահապաններ են, պատմում է Ամերիկայի հայկական թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը. «Ամերիկայի հայկական թանգարանը եզակի հաստատություն է, քանի որ այստեղ պահպանվող նմուշները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել հիմնականում ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կողմից եւ դրանք պատմում են այդ ընտանիքների պատմությունները»:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, թանգարանի նմուշները եզակի են ՝ յուրաքանչյուրն իր ուրույն անցյալով, պատմում է թանգարանի աշխատակից Բերջ Չեքիջյանը: Նմուշներից մեկը 1735 թվականի հսկայական եկեղեցական սկուտեղն է, որը օգտագործվում էր Սիսի հայ կաթողիկոսարանում: Սկուտեղը եզակի նմուշ է՝ հայերեն փորագրված աղոթքների հետ միասին դրա վրա պատկերված է Հիսուսը 12 առաքյալներով:


«Ջարդերի ժամանակ երիտասարդ մի տղա այն իր ուսերի վրա Սիսից, Կիլիկիայից տարել հասցրել է մինչեւ Սիրիա: Մոտ երկու շաբաթ իր ուսերի վրա տարել, փրկել է կործանումից», - պատմում է Չեքիջյանը:

Ցեղասպանության մասին պատմող նմուշների պատմությունները միշտ չէ, որ հաջող ավարտ ունեն: Թանգարանի առանձին հատվածում ստեղծված է նմուշների հավաքածու, որը ներկայացնում է Դեր Զոր անապատի պատկերը՝ Հայոց ցեղասպանությունից հետո: Այստեղ յուրաքանչյուրը չէ, որ կհամարձակվի մտնել:

Այստեղ է Դեր Զորի անապատում մահացած հայ երիտասարդ տղայի տարազը եւ մարդկային մասունքներ, որոնք թանգարանին էին փոխանցվել ամերիկյան միսիոներների կողմից: Այստեղ է նաեւ ժողովրդի արժեքները խորհրդանշող ավետարանը, որը փախչող հայերը փորձում էին փրկել:

«Այս Ավետարանը իր հետ մինչեւ Դեր Զորի անապատ է հասցրել մի հայ կին, ով զոհվել է անապատում, սակայն նրա կողմից փրկված ավետարանը պահպանվել է»:

Տարիներ անց այս ավետարանը գտել, տեղափոխել են Հալեպ, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ փոխանցել են Ամերիկայի հայկական թանգարանին:

«Ամեն ինչ, ինչ ունենք այստեղ, ջարդերից ազատված մեր պատմության նմուշներ են, որ կապում են մեզ մեր անցյալի հետ», - նշում է թանգարանի աշխատակիցը:

Ամերիկայի հայկական թանգարանն ունի ԱՄՆ-ում հայկական գորգերի, արվեստի ու արհեստի գործերի ամենահարուստ հավաքածուն: Հայկական ավանդական սպասքից մինչեւ «Դոկտոր Մահ» Ջեք Գեւորգյանի վրձնի կտավներ, Մարաշի գորգերից մինչեւ Ուրարտուի մետաղադրամ, եզակի փաստաթղթերից մինչեւ Յուզուֆ Քարշի լուսանկարներ: Թանգարանի կենտրոնական նմուշներից է 1207 թվականի մագաղաթե ձեռագիր Նոր Կտակարանը:

«Այս ձեռագիր ավետարանը պատրաստված էր մեկ ընտանիքի համար»:

Ջարդերի օրերին ամբողջ ընտանիքից ողջ են մնում միայն երկու հոգի՝ այդ ժամանակ թուրքական բանակում ծառայող մի բժիշկ ու մի երիտասարդ, ով մինչեւ ջարդերը Նյու Յորք էր տեղափոխվել:

«Թուրքերն այս գիրքը վերցնում են, բայց չեն ոչնչացնում, քանի որ հավատում էին, որ եթե վրան հացի կտոր դնեն եւ ուտեն՝ կբուժվեն, եւ կամ եթե իրենց շապիկը վրան դնեն եւ հագնեն՝ նույնպես կբուժվեն: Իսկ պատերազմի ավարտին բժշկին հաջողվում է գումարի դիմաց վերադարձնել այն ավետարանը ձեռքին բժիշկը այնուհետեւ տեղափոխվում է Մարսել»:

1930-ականներին բժիշկը Ֆրանսիայից նամակ է ուղարկում Նյու Յորքում բնակվող եղբորորդուն, կանչելով նրան Ֆրանսիա, հավելելով, որ անակնկալ ունի:

«Պարզվում է, եղբորորդու համար հարսնացու է գտել իրենց հայրենի գյուղից, նա գիրքը փոխանցում է նրանց »:

Միացյալ Նահանգներում տղայի զավակներն արդեն փոխանցում են մագաղաթե մատյանը թանգարան:

«Այսպես, մենք եղանք 40-րդ սերունդը, որ պահում ենք այս գիրքը», - ավելացնում է Բերջ Չեքիջյանը: