Արայիկ Հարությունյանը՝ Արմեն Աշոտյանին, Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՀ ԿԳՆ պաշտոնակատար «Իմ քայլը» դաշիքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում դիմել է ՀՀ նախկին ԿԳՆ, ՀՀԿ ցուցակով առաջադրված Արմեն Աշոտյանին՝ ասելով.
«Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք ՀՀ ԿԳ նախարար, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց Ձեր երեխաներին օգտագործում եք էժան մանիպուլյացիայի համար։ Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդային լինելու մասին է և ոչ թե Ձեր երեխաների: Մի՛ թաքնվեք նրանց թիկունքում, ուղիղ պատասխանեք հարցադրմանը: Ի դեպ, առողջություն ու անհոգ մանկություն Ձեր երեխաներին, նրանց փոխանցեք, որ շուտով լավ կրթական համակարգ են ունենալու:
Հ.Գ. Դուրս եկե՛ք փողոցային քարոզչութան, ֆեյսբուքում մնալը այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար, թեկուզ և թարմ են հիշողությունները դալանների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի ելույթից և «Էլեկտրիկ-Երևանի» ակցիային Ձեր անհաջող մասնակցությունից»։
Բնականաբար, Արմեն Աշոտյանը պատասխանել է Արայիկ Հարությունյանի այս գրառմանը:
«Պարոն Հարությունյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ Դուք ԿԳ նախարար եք, ավելին՝ գիտությունների թեկնածու, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար։
Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարարի աբսուրդային մտքերի մասին է և ոչ թե իմ երեխաների: Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Ի դեպ, շնորհակալ եմ երեխաներիս մասին լավ խոսքերի համար, իսկ Ձեր նշած անհոգ մանկությունը լիարժեք կլինի, երբ լավ կրթական համակարգի մասին անիմաստ խոստումներ տվող նախարարը իրեն թույլ չտա իրենց անունը շահարկել սեփական անձի մասին հիշեցնել տալու նպատակով:
Իսկ ոչ պետական դպրոցում սովորող բազմահազար երեխաներին այլ պետության բանակում ծառայելու հետ համեմատելը խոսում է միայն այն մասին, որ Դուք չեք գիտակցում, թե ինչպիսի պատասխանատու և կարևոր պաշտոն եք ստացել քայլարշավի արդյունքում:
Ձեր և պատահական այլ պաշտոնյաների ջանքերը շեղել իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանին անողոք և հիմնավոր քննադատելուց ի սկզբանե դատապարտված են: Ես կհասցնեմ բոլորիդ հետևից:
Հ.Գ. Դուրս եկե՛ք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ
տհաճ խոսակցություններից»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը