Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վարդգես Դավթյան. Ի՞նչ է դեպրեսիան եւ ինչպես այն հաղթահարել (Մաս 2)

Վարդգես Դավթյան

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԹԱԽԻԾ !
---------------------
Մաս 2-րդ ( սկիզբը - ստորև )
----------

Սովորաբար, երբ ասում են ,,դեպրեսիա,, , շատերը պատկերացնում են մեկ կոնկրետ, համապարփակ հիվանդություն, որն ունի սկիզբ, ընթացք, ավարտ, բոլորի համար նմանատիպ պատճառներով, միանման նշաններով, նույն գանգատներով և հետևաբար, բուժման և հաղթահարման միևնույն մեթոդներով, ինչպես ասենք, կարմրուկը կամ գրիպը:

Իրականում այդ կարճ և մոդայիկ տերմինից օգտվում են նկարագրելու ( բնութագրելու ) համար նևրոհոգեկան ամենատարբեր վիճակներ, հատկանիշներ, առանձին հիվանդությունների փուլեր և այլն : Դեպրեսիվ նևրոզ, դեպրեսիվ ռեակցիա, բնավորության դեպրեսիվ շեշտվածություն ունեցող անձ, անձի դեպրեսիվ զարգացում, դիսթիմիա, տրամադրության երկբևեռ հիվանդության դեպրեսիվ փուլ, թաքնված դեպրեսիա, և այլն, և այլն. թիվ կա աստղերին, թիվ չկա ,,դեպրեսիա,, տերմինի կիրառության ոլորտներին :

Մի շարք դեպքերում մարդիկ պարզապես գերագնահատում են այդ տերմինի դերը, դեպրեսիա նկարագրելով այնտեղ, որտեղ այն չկա : Մի շարք դեպքերում էլ, ընդհակառակը, թերագնահատում կամ անտեսում են դեպրեսիայի ( հոգեկան ընկճվածության ) առկայությունը տվյալ անձի մոտ : Օրինակ, մեր ընթերցողները հարցնում են.,, Դեպրեսիան բնավորություն է ?, թե հիվանդություն,, : Շատ հետաքրքիր հարց է :

Մարդկային բնավորության մի տեսակ կա, որը կիսահաղորդիչի ( դիոդի ) նման միակողմանիորեն ներս է ընդունում դրսից եկող չարաբաստիկ լուրերը, բացասական հույզերը, տխուր տպավորությունները, վիրավորանքը և այլն, և չկարողանալով դրանք հոգեբանորեն մշակել և մարսել, լճանում է և սկսում ,,տապակվել սեփական դարդի մեջ ,, : Ժողովուրդը նման անձանց մասին ասում է - ներս գցող են:

Նրանք մելամաղձոտ են, միշտ տխրամած, հոռետես, դալուկ, ուժասպառ, քչախոս, դանդաղաշարժ: Առաջին հայացքից կարող է թվալ նույնիսկ, թե նրանք գտնվում են դեպրեսիայի մեջ. շուտ են վիրավորվում, իրենց ուղղված կատակից կարող են անգամ նեղսրտել, մռայլվել կամ նույնիսկ լաց լինել:

Գործի փոքր անհաջողությունից կամ մարդկանց անտարբերությունից իսկույն հուսահատվում են, կորցնելով աշխատունակությունը, լավատեսությունը , կյանքի սերը : Առանձնապես մեծ ցնցումներ պետք չեն, որ նրանց մոտ առաջանա , ասենք, դեպրեսիվ նևրոզ : Այս մարդիկ ունեն դեպրեսիվ ( ասում են - հիպոթիմ ) շեշտվածությամբ բնավորություն, որն իր հիմնական կողմերով գրեթե անփոփոխ պահպանվում է մինչև խորը ծերություն :

Այս բնավորության պատճառով տուժում են թե տվյալ անհատը, որը ողջ կյանքում հեռու է մնում մարդկային բնական ուրախություններից և վերելքներից, և թե հարազատները , ովքեր մշտապես գտնվում են նրա տրամադրության դաշտում : ՈՒրեմն, դեպրեսիվ շեշտվածությամբ բնավորությունը ինքնին հիվանդություն չէ ( սահմանային բնութագիր է նորմայի և ախտաբանության միջև ), սակայն այդ անձը բոլորից շատ է հակված դեպրեսիվ հիվանդությունների հանդեպ :

Հիմա - դեպրեսիայի ընկալումների մասին : Հաճախ, անկումային տրամադրությունը հանդես է գալիս իբրև մեր հոգու ,,նենգ տնվոր,, , որը կամակոր ու պնդերես ռումմեյթի ( սենեկակցի ) նման բնակալում է մարդու հոգու մեջ և իր կամքով դուրս չի գալիս: Դռնից դուրս ես գցում, լուսամուտից է մտնում, օդանցքից ես շպրտում, հյուրերի ոտքերի արանքով է տունդ գալիս, թունավոր գազի պես թափանցում է թոքերդ. թքում ես, քթով է մտնում, արտաշնչում ես, օդի հետ է սուրում հոգուդ մեջ :

Հաճախ են ասում չէ, մեջքացավը, եթե իրեն տեղ արեց, անընդհատ պիտի կրկնվի : Ահա նույն կերպ էլ չպետք է թույլ տալ, որ դեպրեսիան տեղ անի իրեն, եթե հանկարծ ,,տեղը գտավ - վերջացավ, ողջ կյանքում մակաբույծի նման կապրի օրգանիզմի, ձեր և ձեր հարազատների առողջության ու ներվերի հաշվին : Ամենավատ բանը որ կա - առօրյա կյանքում տխրությունն ու թախիծը բանաստեղծականացնելն է: Հաճախ կարելի է լսել այսպիսի արտահայտություններ.,, Գիտես, նա այնքան վեհ է իր վշտի մեջ,,, ,,Նրա աչքերը միշտ տխուր են և այնքան գեղեցիկ,,, ,, Տխրությունը նրան շատ է սազում,, ... և այլն : Սրանք միանգամայն սխալ ընկալումներ են:

Նույնն է, եթե ասեն.,,Նա հարբուխ ուներ և այնքան համակրելի էր,, կամ ,,Գիտես, ընկերուհին շարունակ հազում և փռշտում էր , և դա այնքան հետաքրքիր էր...,, : Պետք է մեկընդմիշտ հիշել. դեպրեսիան - լինի անցողիկ թախիծ, թե խորը մելամաղձություն, մարդուն երբեք գեղեցիկ կամ հմայիչ չի դարձնում, անձին չի վսեմացնում, ընդհակառակը, քայքայում, հալումաշ է անում նրան, որից անձի անհատականությունը , նրա հմայքը գորշանում են միայն : Ավելին, մշտատխուր մարդու շրջապատն էլ անվերջ գտնվում է հոգեբանական վարակի գոտում :

Թող պոետները շարունակեն գովերգել թախիծն ու տխրությունը , մելանխոլիան և հառաչանքը : Բանաստեղծական աշխարհը իրական աշխարհի և հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունի :

( Շարունակությունը - հաջորդիվ ):