Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Վարդգես Դավթյան. Ի՞նչ է դեպրեսիան եւ ինչպես այն հաղթահարել (Մաս 1)

Վարդգես Դավթյան

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԹԱԽԻԾ !
--------------------
Մաս 1-ին
---------
Լյուդվիգ Վան Բեթհովեն, ՈՒինսթըն Չերչիլ, ՈՒիլյամ Ֆոլկներ, Օնորե դը Բալզակ, Լև Տոլստոյ, Թենեսի ՈՒիլյամս, Վըրջինիա Վուլֆ, Միքելանջելո, Կլոդ Մոնե, Էռնեստ Հեմինգուեյ, Բորիս Պաստեռնակ, Վիվիեն Լի, ՈՒոլթ ՈՒիթմեն, Օդրի Հեփբըրն, Պյոտր Չայկովսկի, Մուրացան, Օլեգ Դալ, Մհեր Մկրտչյան, Ռիչարդ Նիքսոն, Բարբարա Բուշ, Ռեյ Չարլզ, Մակար Եկմալյան ...

Այս նշանավոր մարդիկ տառապել են հոգեկան ընկճվածությամբ կամ դեպրեսիայով (ըստ մասնագետների, կենսագիրների և ժամանակակիցների վկայության) : Իրենց հանճարով և տաղանդներով, հանրային դիրքով և ազդեցությամբ ճանաչված անհատականություններ :

Այս փաստից ոմանք եզրակացրել են, թե, ուրեմն, դեպրեսիան առաջանում է հիմնականում օժտված, շնորհաշատ անձանց մոտ : Ոմանք էլ այս միտքը բանաստեղծականացնում են, ասելով - ,,դեպրեսիան տաղանդի գինն է,,: Սա խախուտ տեսակետ է. նախ, որ շատ ու շատ անքանքար մարդիկ նույնպես տառապում են հոգեկան ընկճվածության սիմպտոմներով , Անանից ( Նար Դոսի ,,Թե ինչ եղավ հետո...,,) - մինչև Դանիելը ( Շիրվանզադեի ,,Չար ոգին,, ) և , ապա, կենդանիները նույնպես դրսևորում են դեպրեսիային հատուկ վարքագիծ ( օրինակ, դռնապան Գերասիմի շունը ,,Մու-մու,, ) :

Սակայն տաղանդավոր անձանց հանգամանքը մեկ այլ բան է հուշում: Որ դեպրեսիան որքան էլ խորն ու տանջալի լինի, որքան էլ բացասաբար ազդի անձի ինքնագիտակցության, նրա կերպարի և կյանքի որակի վրա, այնուամենայնիվ, երբեք չի առաջացնում թուլամտություն, անձի դեֆեկտներ և ավերածություններ: Իսկ սա ամենագլխավորն է ( ամենաուրախալին ), որով դեպրեսիան տարբերվում է հոգեկան այլազան հիվանդություններից և վիճակներից : Սա ամենաբուժելի, ամենաբարորակ և դյուրին հաղթահարելի հոգեախտաբանական ֆենոմեններից է, եթե անձը ճիշտ գիտելիքներ է ստանում և իրական պատկերացում կազմում իր տառապանքի պատճառների և ընթացքի մասին :

ԴԵՊՐԵՍԻԱ բառացի նշանակում է անկում, ճնշվածություն: Եթե վերաբերում է մարդու հոգեկան աշխարհին, ապա - ընկճվածություն, տրամադրության անկումային վիճակ:Որքան էլ դեպրեսիան տարածված է, այնուամենայնիվ, այն սովորական վատ տրամադրությունը չէ, անցողիկ տխրությունը չէ, այլ կայուն, երկարատև հիվանդագին հոգեվիճակ է, որն արտահայտվում է անձի ոչ միայն տրամադրության, այլ նաև գիտակցության ակտիվության ( հոգեկան տոնուսի ) անկումով, մտածողության, հիշողության, աշխարհայացքի, և ընդհանրապես, ինքնազգացողության և ինքնագիտակցության խամրածությամբ, ընդհանուր ,,շախի,, կորուստով :

Եթե վերանանք ոչ մեծ տոկոս կազմող այն դեպքերից, երբ դեպրեսիայի պատճառը հանդիսանում է գլխուղեղում որոշակի ակտիվ նյութերի բնածին և ձեռքբերովի անբավարար քանակը ( ավելի ուշ կխոսենք այդ մասին ), մնացած (10-15 անգամ ավելի հաճախ հանդիպող ) դեպքերում, դեպրեսիայի պատճառը հոգեբանական բնույթի է, որը մենք անվանում ենք ,,ճահճացած տխրություն կամ չմարսված վիշտ,, :

Ինչպես որ ստամոքսի գործունեությունն է խանգարվում երկար ժամանակ անորակ կամ ժամկետանց սնունդ ընդունելով, այնպես էլ անպատրաստ և զգայուն հոգու տեր մարդկանց մոտ չար ու տխուր զգացմունքների տևական ռմբակոծումից առաջանում է դեպրեսիա : Սովորական տխրությունը փարատվում է ինքն իրեն, ժամերի կամ օրվա ընթացքում , առանց փոքրիշատե հոգս պատճառելու մարդուն կամ նրա շրջապատին. այսօր անձրևոտ օր է, ոչինչ, վաղը արև կլինի: Եվ իրոք, արևածագի հետ մեր տխրությունը հօդս է ցնդում : Կամ, ինչ-որ մեկը մեզ նեղացրել է, և մենք նեղսրտել ենք, ընկճվել:

Բայց դեռ օրը կես չեղած, արդեն մոռանում ենք թե վիրավորանքը և թե դրա հեղինակին :

Դեպրեսիայի դեպքում չենք կարողանում մոռանալ ոչ տեղատարափ անձրևը, ոչ թթու խոսքը, ոչ ,,չարամիտ,, ինչ-որ մեկին, թեև դրանք վաղուց չկան մեր տեսադաշտում: Կինը ամուսնուն կորցրել է շատ տարիներ առաջ, սակայն հիմա ողբում է ինչպես նրա մահվան սնարի մոտ: Հարսնացուն հեռացել է նոր ընկերոջ հետ, տարիներ են անցել, սակայն տղան տակավին ուշքի չի գալիս: Այսինքն, մարդու հոգեաշխարհում արթնանում-ակտիվանում են այնպիսի արգելակներ կամ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ նրա տրամադրությունը բացվի, սիրտն ուրախանա :

ՈՒրեմն, դեպրեսիան այնպիսի հոգեվիճակ է, երբ մարդը ի զորու չի լինում ( երբեմն էլ - հրաժարվում է ) կառավարել սեփական տրամադրությունը

( Շարունակությունը - հաջորդիվ ):