Կրկին Հոլանդիա այցելելու դեպքում թուրք նախարարին արդեն ազատազրկում կսպառնա
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան առաջիկա 10 տարվա ընթացքում իրավունք չի ունենա այցելել Շենգենյան գոտու երկրներ՝ որպես «անցանկալի անձ»։
«BBC Türkçe»-ի փոխանցմամբ՝ եթե նշված ժամանակահատվածում Քայան կրկին փորձ անի այցելել Հոլանդիա, ապա կարող է դատապարտվել 6 ամսվա ազատազրկման կամ կրկին արտաքսվել երկրից:
Հիշեցնենք՝ թուրք–հոլանդական հարաբերությունները սրվել են Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո։
Թուրք գործիչները պատրասվում էին իրենց երկրում կայանալիք սահմանադրական հանրաքվեի «այո»–ի համար քարոզչություն իրականացնել այդ երկրում։ Նիդեռլանդները թուրք ընտրողների թվով Եվրոպայում երրորդ երկիրն է. այնտեղ է բնակվում ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:
7or.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան