Չարաշահումը հո պոզով ու պոչով չի լինում
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեւան քաղաքում անելու ենք երթ: Մենք կարող ենք ընտրական հարցեր շոշափել-չշոշափել: Որ ասում են՝ միջազգային չափանիշներով դա խախտում է. ցույց տվեք այդ միջազգային չափանիշները, հրապարակեք: Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան այդ միջազգային չափանիշները: Հիմա խախտո՞ւմ եմ ես նախընտրական քարոզչությունը: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:
Իհարկե չարաշահում է։ Այստեղ երկու տեսակետ լինել չի կարող։ Չարաշահում է, այն էլ՝ ցինիկ չարաշահում։ Չարաշահում եւ օրենքի կոպիտ խախտում է նաեւ նոյեմբերի 24-ի երթի անցկացումը։
Մտահոգիչ է նաեւ Մուկուչյանի այս առնչությամբ արված հայտարարությունը, որը վարչական ռեսուրսի չարաշահման մասին հարցին պատասխանել էր, որ «Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը. ԸՕ–ում ուղղակիորեն ամրագրվում է, որ նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների՝ ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7–րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից 1 օր առաջ։
Այս ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26–ին եւ ավարտվում դեկտեմբորի 7–ին, այսինքն դա հենց այն ժամանակահատվածն է, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված։ Ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածի համար են կիրառելի Ընտրական օրենսգրքում սահմանված կանոնակարգումները»:
Մնում է ցավ ապրել, որ կառավարությունում այս մասին չգիտեն կամ ձեւացնում են, թե չգիտեն։ Ցավալի է նաեւ, որ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերն այս կապակցությամբ համատեղ հայտարարություն չեն ընդունում։ Ի վերջո ոտնատակ են տրվում գործող օրենքները այն էլ ամենացինիկ ձեւերով։
Վարդան Մխիթարյան

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026