Եվրախորհրդարանում կոչ են անում արգելել ԵՄ-ում օտարերկրյա քաղաքական գործիչների քարոզչական գործունեությունը
Եվրախորհրդարանի ղեկավարի տեղակալ, գերմանական Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդր Լամբսդորֆը հանդես է եկել հօգուտ Եվրոպական Միության տարածքում թուրք նախարարների քարոզարշավային քաղաքականությունն ամբողջությամբ արգելելու: «Եվրամիությունը պետք է միասնական ուղղություն մշակի, որի համապատասխան թուրք նախարարներին կարգելվի նախընտրական ելույթներ ունենալ ԵՄ-ում»,- Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործիչը:
Ալեքսանդր Լամբսդորֆը հավանությամբ է խոսել հանգստյան օրերին Նիդեռլանդների իշխանությունների՝ երկրի տարածքում երկու թուրք նախարարների հանրահավաքը կանխելու մասին:
Գերմանական Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը եւս կարծում է, որ անհրաժեշտ է արգելել բոլոր օտարերկրյա քաղաքական գործիչների նախընտրական հանրահավաքները:
«Էրդողանը վախենում է պարտվել երկրի սահմանադրությունը փոխելու հանրաքվեի ժամանակ: Նա առճակատում է փնտրում Եվրոպայի հետ, որպեսզի հանրաքվեի ժամանակ քվեարկությունը վերածի թուրքական պատվի հարցի: Մենք պետք է խախտենք նրա ծրագրերը»,-ընդգծել է Բրոքը:
Հանգստյան օրերին Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուին, ով մտադիր էր ելույթ ունենալ Ռոթերդամում գտնվող թուրքական հյուպատոսարանում: Վերջինիս ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Նիդեռլանդներում: Երկրից նաեւ արտաքսվել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Սահյան Կայան: Տեղի իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրյա քաղաքացի» են հայտարարել:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր