Նիդեռլանդների ԱԳՆ-ն թագավորության հպատակներին Թուրքիայում զգուշանալու կոչ է արել
Նիդեռլանդների ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող թագավորության հպատակներին զգուշանալու կոչ է անում:
«Մարտի 11-ից Նիդեռլանդների ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական լարվածության իրադրություն է ստեղծվել: Զգու՛յշ եղեք ամբողջ Թուրքիայի տարածքում եւ խուսափե՛ք հանրահավաքներից ու մարդկանց կուտակումներից»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Այդ նույն օրը ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները կանչել են Նիդեռլանդների դեսպանին, որպեսզի նրան դիվանագիտական նոտա հանձնեն՝ Ռոթերդամում բողոքի ակցիաների ժամանակ Նիդեռլանդների ոստիկանության գործողությունների անթույլատրելիության մասին: Թուրքիան կարծում է, որ ոստիկանության միջամտությունը «չափազանց էր» եւ խնդրում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին:
Շաբաթ երեկոյան Ռոթերդամում թուրքական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ընդդեմ Նիդեռլանդների իշխանությունների վերաբերմունքի Թուրքիայի կառավարության անդամների նկատմամբ: Հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է ջրցաններ ու շներին, ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր ու քարեր են նետել: Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները երկրից արտաքսել են Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական քաղաքականութւյան հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայային:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր