Գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես ուղեղում ՄԻԱՀ փնտրեն ՄՌՏ–ի օգնությամբ
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները կարողացել են Մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ուղեղում ՄԻԱՀ–ի հետքեր գտնել, որոնք լինում են նույնիսկ դեղեր ընդունելու ընթացքում։
Հետազոտության արդյունքները տպագրվել են Clinical Infectious Diseases ամսագրում։ Գիտնականները հետազոտել են 146 հիվանդի, ովքեր ուղեղի հետ խնդիրներ են ունեցել 2011-2015 թվականներին։ 22 հիվանդի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՀ, ընդ որում ում մոտ որ փոփոխություններ են գրանցվել ուղեղի սպիտակ նյութի մեջ, այն հանդիպել է 10 անգամ ավելի հաճախ։ Այսպիսի փոփոխությունները հարուցվել են ուղեղում բորբոքման պատճառով, ինչն էլ իր հերթին առաջացել է ՄԻԱՀ–ի պատճառով։
Այժմ ախտորոշման համար օգտագործվում է գոտկատեղային պունկցիան՝ ողնաշարի մեջ, գոտկատեղի ուղղությամբ ասեղ է մտցվում, որպեսզի հավաքեն ողնուղեղային հեղուկը։ Այս միջամտությունը բավական ցավոտ է եւ հիվանդին անհրաժեշտ է մի քանի ժամ պառկած մնալ դրանից հետո։ Բացի այդ, սխալի դեպքում պունկցիան կարող է ուռուցքի պատճառ դառնալ։
Նույնիսկ ընդունելով հակառետրովիրուսային դեղորայք, ՄԻԱՀ–ով մարդիկ բախվում են ուղեղի աշխատանքի խանգարումների հետ։ ՄՌՏ–ն հնարավորություն է տալիս հայտնաբերել ուղեղում ՄԻԱՀ–ի հետ կապված փոփոխությունները եւ հնարավորության սահմաններում բուժել դրանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան