Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է
ՌԴ հայտնի երգչուհի Լոլիտան Բելառուսում համերգի ժամանակ շտապ տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին գրում է Мogilev News-ը:
Նշվում է, որ երգչուհին գանգատվել է բարձր ճնշման պատճառով վատ ինքնազգացողությունից դեռ համերգից առաջ: Բժիշկների միջամտությունը, սակայն, արտիստուհու վիճակը չեն բարելավել: Չնայած այդ ամենին՝ Լոլիտան որոշել է բեմ բարձրանալ և անգամ փորձել կատակել:
«55-ն այն տարիքն է, երբ ռոքնռոլն անդարձ հեռացել է: Ինձ մոտ իսկապես կտրուկ բարձրացել է ճնշումը: Կանգնել եմ, վախենում եմ շարժվել: Ներեցեք ինձ», - ասել է երգչուհին:
Մի քանի երգ կատարելուց հետո երգչուհին ստիպված է եղել լքել բեմը, շտապօգնության ծառայությունը տեղափոխել է նրան տեղի հիվանդանոցներից մեկը:
Լոլիտայի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ համերգը կտեղափոխվի այլ օր, հակառակ պարագայում՝ բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է