Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել
Իտալիայի իշխանությունները սպառնում են Ֆրանսիա չուղարկել Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի թանկարժեք մի քանի կտավ, որոնք նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված է ցուցադրել Փարիզի Լուվր պատկերասրահում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մշակույթի փոխնախարար Լուչիա Բերգոնցոնին հայտարարել է, որ նախկին նախարարի կողմից 2017թ. Ֆրանսիայի հետ կնքված համաձայնագիրն ուղղակի «խայտառակություն է»:
«Լեոնարդոն իտալացի է: Ֆրանսիայի հետ նրան «կապում է» միայն մահը: Մինչդեռ Դա Վինչիի բոլոր կտավները Լուվրին փոխանցելը կնշանակի Իտալիային դնել այդ խոշոր մշակութային իրադարձության լուսանցքից դուրս: Մենք պետք է ամեն ինչ նորից քննարկենք: Ազգային շահը չի կարող երկրորդ պլան մղվել: Ֆրանսիացիներին չի կարող ամբողջը բաժին հասնել: Դրա դիմաց ֆրանսիական կողմը պետք է Իտալիային ինչ-որ համարժեք բան տա ցուցադրության հանելու համար: Ի վերջո, ինչո՞ւ նրանք մեզ ժամանակավորապես չեն տալիս Մոնա Լիզան»,-ասել է փոխնախարարը:
Հայտնի է, որ Լուվրի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսը լիահույս է, որ կկարողանա տարելիցի կապակցությամբ Դա Վինչիի աշխատանքներից առավելագույն թվով հավաքել ու ցուցադրել:
Պարբերականը նկատում է, որ կայանալիք ցուցահանդեսը ձախողելու վերաբերյալ Իտալիայի սպառնալիքներն ունեն քաղաքական դրդապատճառ ու պայմանավորված են երկու երկրների ղեկավարների միջև լարված փոխհարաբերություններով:
Պաշտոնական Հռոմը Փարիզին մեղադրում է ներգաղթյալների բեռը հավասարապես չկիսելու ու փոխարենը թելադրողի դիրքից հանդես գալու համար:
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իտալացի գործընկեր Մատեո Սալվինիին մեղադրում է ազգայնական լինելու, ներգաղթյալների դեմ խիստ քաղաքականություն վարելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է