Ընդամենը մեկ միավոր Լիխտենշտեյնից
Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Վադուցում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Լիխտենշեյնի հավաքականի հետ:
Գաճաճ ֆուտբոլային հավաքականի հետ ոչ ոքին խայտառակություն է: Անկախ նրանից, թե ինչ կասեն խաղացողները կամ մարզիչները, այս արդյունքը խայտառակություն է:
Ոչ ոքիի թիվ մեկ մեղավորը մարզչական շտաբն է, որը չգիտես ինչու որոշեց փոխել դարպասապահին եւ Հայրապետյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Հենրի Ավագյանին, որի կոպիտ սխալից հետո էլ դաշտի տերերը խփեցին առաջին գոլը, իսկ երկրորդ գոլը խփեցին Վարազդատ Հարոյանի կոպիտ սխալից հետո:
Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ադամյանը եւ Կարապետյանը, որը փոխարինման դուրս գալով կարողացավ խփել երկրորդ գոլը եւ հավասարեցնել հաշիվը:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականն ուներ դարպասը գրավելու մի քանի լավ պահեր, բայց շտապողականությունը, նյարդայնությունը, վարպետության պակասը խանգարում էր վճռական հատվածում:
Այս կազմով մեր հավաքականը լուրջ արդյունքների չի կարող հասնել: Զգացվում էր նույնիսկ Կամո Հովհաննիսյանի բացակայությունը: Պաշտպանությունում եւ կիսապաշտպանությունում պակասում են կրեատիվ մտածողությամբ ֆուտբոլիստները:
Ազգերի լիգայում մեր հավաքականը ընդամենը երկրորդն է մի խմբում, որտեղ ընդգրկված էին Մակեդոնիայի, Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար