Նիկոլ Փաշինյանի պատասխանին սպասելիս
ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ:
Բացի այդ, փորձ է արվում ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը:
ՊԵԿ-ի նախաձեռնությունը լայն քննարկման է արժանացել եւ վաղը՝ նոյեմբերի 20-ին կայանալիք մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է անդրադառնա այս հարցին, ընդ որում, տալով հստակ պատասխան, կիսում է ՊԵԿ նախաձեռնությունը, թե ոչ:
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը պետք է շեշտի աջակցում է ՊԵԿ նախաձեռնությանը, թե ոչ: Եւ եթե չի աջակցում, ապա ակնհայտ է, որ հենց նույն պահին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պետք է հրաժարական ներկայացնի:
Հանրությունը շատ հստակ հարցադրումներ է անում. ինչո՞ւ պետք է խոպանում ծանր պայմաններում աշխատող, -50 աստիճանի տակ, ճահիճներում, ասֆալտապատման ծանր գործ անող կամ շինարարությունում աշխատողի ուղարկած գումարը հարկվի: Ինչո՞ւ պետք է հարկվի մի քանի լումա վաստակող գյուղացին կամ իր երեխայի հաշվին գումար փոխանցող ՀՀ քաղաքացին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար