Մեծ Բրիտանիան վախենում է «ռուս ցանցահեններից». Times
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պառակտիչ գործունեության դեմ պայքարի նախարար է նշանակել՝ ելնելով այն մտավախությունից, որ Ռուսաստանը կարող է միջամտել երկրում ընտրությունների գործընթացին, հաղորդում է Timesը:
Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է կաբինետի նախարար Բեն Գամերը: Նրա խնդիրը կլինի «պաշտպանել Մեծ Բրիտանիայում ժողովրդավարական կյանքի անձեռնամխելիությունը»: Մեծ Բրիտանիայում անհանգստացած են, որ «ռուսական ցանցահենային հարձակումները, կեղծ լուրերն ու փողերը կարող են ապակայունացնել ժողովրդավարությունը», գրում է պարբերականը:
Ինչպես գրում է պարբերականը՝ «հաջորդ ընտրությունների անձեռնամխելիությունը» առաջնային է դառնում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար:
Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ին, եթե խորհրդարանն արտահերթ չլուծարվի: Բացի այդ, երկրում ամեն տարի տեղական ընտրություններ են տեղի ունենում:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր