Հռոմի քաղաքապետը հերքում է քննիչների հետ գործարքը
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հերքել է իտալական լրատվամիջոցների տարածած լուրը, ըստ որի ինքը, իբր, գործարքի մեջ է մտել քննչական մարմինների հետ՝ պաշտոնեական դիրքի չարաշաման վերաբերյալ գործի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Երեքշաբթի Ռաջին հայտնել է, որ իրեն դատախազություն են կանչել զբոսաշրջության քաղաքային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնին Ռենատո Մարային նշանակելու վերաբերյալ գործի շրջանակներում։ Corriere della sera թերթի փոխանցմամբ՝ Ռաջիին կասկածում են պաշտոնեական դիրքի չարաշաման եւ կեղծ ցուցմունքներ տալու համար։ Թերթը նաեւ հայտնել, թե հայտնվելով 3 տարվա ազատազրկման վտանգի առջեւ, Հռոմի քաղաքապետը եւ նրա փաստաբանները բանակցություններ են սկսել դատախազության հետ։
«Իմ եւ Բեպե Գրիլոյի (Իտալիայում հայտնի երգիծաբան եւ բլոգեր) միջեւ հեռախոսազրույցի կեղծ վերծանումից հետո լրագրողները հնարել են այդ ֆանտաստիկ բանակցությունները»,– գրել է Վիրջինիա Ռաջին Գրիլոյի անձնական էջում եւ հավելել. «Խղճում եմ նրանց, որքեր սա արել են։ Երբ ինչ–որ բան ունենամ ասելու՝ կասեմ դատավորներին։ Մնացյալը երեւակայություն է», – նշել է Հռոմի քաղաքապետը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ