Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի Եվսեև

 «ՀԱՊԿ-ում կան տարաձայնություններ, սակայն դրանք կարիք չկա որակել՝ որպես ճգնաժամ կազմակերպությունում, քանի որ նման կառույցների գործունեության համար սովորական են քննարկումները, բանակցությունները, անգամ տարաձայնությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում սրվող առճակատմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: «Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ասել է Փաշինյանը: Նա մանրամասնել է, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նաև այդ հարցը: «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի, ի վերջո, հասնենք փոխըմբռնման»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Վլադիմիր Եվսեևն արձանագրում է, որ կան տարաձայնություններ, սակայն դրանք կարիք չկա որակել՝ որպես ճգնաժամ կազմակերպությունում, քանի որ նման կառույցների գործունեության համար սովորական են քննարկումները, բանակցությունները, անգամ տարաձայնությունները, և այլն: Սակայն, նրա խոսքով՝ կանոնադրության մեջ ամրագրված է, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և, եթե կողմերի տարաձայնությունները երկար են շարունակվում, գործընկերության սկզբունքով որոշումներ պետք է կայացվեն և բոլորին բավարարող որոշումներ պետք է մշակվեն, որի համար Ռուսաստանը համապատասխան ջանքեր է ներդնում:

Ըստ նրա, թեև պաշտոնը պատկանում է Հայաստանի ներկայացուցչին, սակայն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ ՀՀ ներկայացուցչի հետ, դժվար է համաձայնության գալ Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ, ինչպես երևում է՝ Ռուսաստանը չի կարողանում արդյունավետորեն համոզել այս երկու երկրների ներկայացուցիչներին, քանի որ նրանք ՀՀ թեկնածության վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունեին նաև այդ նշանակումից առաջ և, հիշենք, որ հարցը կարգավորվեց միայն Ռուսաստանի ներդրած մեծ ջանքերի արդյունքում: Սակայն հիմա, Եվսեևի դիտարկումների համաձայն, դիրքորոշումները բավականին սրվել են:

«Մինչ այս նիստերն արդեն ակնհայտ էր, որ ՀՀ ներկայացուցիչը կրկին չի լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և, կարծում եմ, որքան էլ հայկական կողմը պնդում է՝ չի լինի: Բայց կարող են բոլոր կողմերին բավարարող որոշումներ կայացվել: Ի վերջո, մամուլում եղել են հրապարակումներ հնարավոր տարբերակների մասին, որոնցից առաջինը Սեմերիկովի թեկնածությունն է, մյուսը՝ գործարք է Հայաստանի և Բելառուսի թեկնածությունների հաջորդականության վերաբերյալ:

Հայաստանը պետք է համաձայնության գա՝ հասկանալով, որ իր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ Ռուսաստանը` հարավային ռազմական օկրուգը: Եվ որքան էլ ՀԱՊԿ-ում Ղազախստանի և Բելառուսի նախագահներն առաջ են մղում Ադրբեջանի շահերը, Հայաստանի անվտանգային միջավայրը դրանից չի փոխվում, քանի որ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ուստի պետք է համաձայնել մեծամասնության կարծիքին՝ հասկանալով, որ դա Հայաստանի անվտանգության վրա չի անդրադառնում, սակայն կառույցը պետք է ունենա գլխավոր քարտուղար: Այդ հարցն առանց որոշման չի կարելի թողնել»,- ասաց Եվսեևը:

Ռուս ռազմական փորձագետի խոսքով՝ Բելառուսի նախագահի և Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հանդիպումը է՛լ ավելի ամրապնդեց հայկական կողմի դիրքորոշումը:

«Հնչել էին այնպիսի դիտարկումներ, որ կարելի էր ենթադրել, թե ինչպիսի արձագանք կլինի Հայաստանից: Այդ որոշումները քննարկվում են, կայացվում են դռնփակ ռեժիմով: Բայց Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների բնույթը ևս որևէ մեկի համար անակնկալ չէ»,- ասաց նա:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ դեկտեմբերի 6-ին կշարունակվեն բարձր մակարդակի քննարկումներն այս հարցի շուրջ: «Ես կարծում եմ, որ կայացվելու է որոշում, որը բավարարի բոլոր կողմերին, այսինքն` կլինի կոնսենսուս, որևէ երկիր իր շահերը ոտնահարված չի զգա: Բայց այս փուլում ՀՀ ներկայացուցիչ չի նշանակվի»,- նկատեց Եվսեևը: