Արցախի հարցում Ռուսաստանը կայուն հրադադարի կողմնակից է
Հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարեւորագույն պայման է։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։
Նա նշել է, որ հավաքական միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ «եռյակի» ջանքերը ԼՂ հակամարտության կենսունակ լուծումների մշակման գործում բարձր գնահատանքի ու անվերապահ աջակցության են արժանի։
Լուկաշեւիչը հիշեցրել է, որ կարճ ընտրական դադարից հետո վերականգնվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինտենսիվ շփումները։ Արդյունավետ հանդիպում է կայացել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Դուշամբեում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում։
«Շփման գծում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն, «լռության» ռեժիմի խախտումների թիվը նվազում է: Կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը»,–նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար