Ստամբուլում ուղղաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստամբուլում ուղղաթիռի կործանման դեպքի կապակցությամբ, որում գտնվել են Սանկտ–Պետերբուրգի բնակիչներ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՔԿ–ի մամլո ծառայությունը։
Հաղորդվում է, որ Հյուսիս–արեւմտյան քննչական վարչությունը հաղորդում է ստացել Թուրքիայում ուղղաթիռի կործանման մասին, ինչը հանգեցրել է Ռուսաստանի չորս քաղաքացիների մահվան, ովքեր բնակվում էին Պետերբուրգում։
«Տվյալ գործով քրեական գործ է հարուցվել, որ նախատեսված է ՌԴ քրեական օրենսգրքի 263 հոդվածի, 3-րդ կետով (օդային տրանսպորտի շարժման եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, որ հանգեցրել է երկուսից ավելի զոհերի)»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին քննիչները փորձում են գտնել զոհվածների հարազատներին։ Մարտի 12-ին նախատեսվում է զոհերի դիակները հասցնել Պետերբուրգի դատաբժշկական փորձաքննության բյուրո, որտեղ կիրականացվեն մի քանի փորձաքննություններ։
«Կատարված հանցագործության բոլոր հանգամանքները ճշտելու նպատակով իրականացվում են օպերատիվ–հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումներ»,– նշել են քննչական կոմիտեում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռի կործանման արդյունքում զոհերի թիվը հասել է յոթի, որոնցից չորսը ռուսաստանցիներ են։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր