Կազմակերպելու են Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի ու անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով միջնորդական առաքելություն կատարող ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր երեք համանախագահ երկրները վստահ են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Հոգլանդը։Նրա խոսքով «անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով վերսկսել բանակցությունները»։ «Հիմա մենք կենտրոնացնում ենք մեր գործունեությունը բարձր մակարդակի վրա հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին էլ իր հերթին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, ո ր ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ «Իհարկե դա բարդ հարց է, ինչպես գիտեք՝ շփման գծում լարվածություն է դիտվում ,սակայն գործընթացը շարունակվում է, այն շարժվել է մեռյալ կետից, կողմերը ուզում են առաջխաղացման հասնել։ Կարծում եմ, դա կարեւոր է»,- ասել է դիվանագետը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 14-ին Փարիզու մ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Մարտի 10-ին Բաքվում ֆրանսիացի սենատորների հետ Ալիեւի հանդիպման ժամանակ նշվել է, որ Ալիեւի ֆրանսիական այցի ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։
ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ կողմերին կոչ է արել կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի ու Հայաստանի հանդիպումների ժամանակ Վիեննայում՝ 2016-ի մայիսին ու Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հունիսին։ «Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն»,- ասել է դիվանագետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան