Էրդողանը սպառնացել է արգելել հոլանդացի դիվանագետների մուտքը Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է Նիդեռլանդների որոշումը՝ չթույլատրել ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը, ու հասկացրել է, որ Անկարան հայելանման կպատասխանի այդ քայլին։ Այս մասին նա ասել է Ստամբուլում հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՏԵսնենք, Հոլանդիա, թե ինչպես են սրանից հետո ք ո օդանավերը ժամանելու Թուրքիա։ Ես խոսում եմ դիվանագետների մասին, այլ ոչ թե սովորական քաղաքացիների։ Նրանց ուղեւորությունները առանձին թեմա է»,- ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Հաագայում «չգիտեն ոչ քաղաքականություն վարել, ոչ էլ միջազգային դիվանագիտություն»։
«Նրանք բոլորը նացիստների հետեւորդներ են, ֆաշիստներ։ Թող Հոլանդիան իմանա, մեր քաղաքացիները որոնք ապրում են այնտեղ, կխափանեն նրա ծրագրերը ապրիլի 16-ին։ Որքան ուզում եք ձեր երկրում ահաբեկիչներ աճեցրեք ու կերակրեք։ Այդ ամենը ի վերջո հենց ձեզ կհարվածի»,- հայտնել է Թուրքիայի նախագահը։
ՆԻդեռլանդների ԱԳՆ-ն մինչ այդ հայտնել էր, որ կառավարությունը որոշել է արգելել Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թագավորությունում։ Չավուշօղլուն պետք է այնտեղ ժամաներ տեղական ժամանակով 17։00-ին։ Նախարարը ծրագրում էր ելույթ ունենալ թուրք համայնքի առջեւ՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման թեմայով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան