Թուրքիան նորից ԵՄ-ին սպառնացել է խզել փախստականների հարցերով համաձայնագիրը
ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը կչեղարկվեն, եթե Բրյուսելը հրաժարվի ազատականացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիան մտադիր է փաստաթղթի վերջնական տեքստը ներկայացնել Բրյուսելին։ «Կամ այն ամբողջությամբ կկատարվի, կամ էլ ամբողջությամբ կչեղարկվի, այդ թվում վիզային ռեժիմի ազատականացումն ու միգրանտների մասին համաձայնագիրը»,- նշել է նախարարը։
ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները 2016-ի մարտին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր։ Իսկ մայիսին այդ պայմանավորվածությունների շրջանակում ԵՀ-ն ԵԽ-ին ու ԵՄ-ի Խորհուրդին առաջարկել էլ վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի համար, եթե Անկարան մինչեւ հունիս կատարեր անհրաժեշտ պայմանները ։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին ԵՄ-ին սպառնացել էր չեղարկել միգրացիոն համաձայնագիրը, եթե ԵՄ-ն իր քաղաքացիներին անվիզա ռեժիմ չտրամադրի։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր