Մալայզիայում դեռ չեն որոշել՝ ինչ անել Կիմ Չոն Նամի դիակի հետ
Մալայզիայի իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ պետք է անեն ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի եղբոր՝ փետրվարի 13-ին զոհված Կիմ Չոն Նամի դիակի հետ։
Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության փոխնախարար Հիլմի Յահայան։ Նա պատմել է, որ մարտի 10-ին ոստիկանությունը ավարտել է դատաբժշկական փորձաքննությունը, եւ դիակը ուղարկել է առողջապահության նախարարության տնօրինության տակ։
Ինչպես նշվում է, երկրի օրենսդրությունը մահացածի դիակը հանձնելու համար ժամկետային սահմանափակումներ չունի, սակայն այն կարող է հանձնվել միայն հարազատներին։
«Հաշվի առնելով գործի հնչեղությունը, ժամանակ է պետք, որպեսզի որոշում կայացնենք»,– ասել է մալայզիական պաշտոնյան։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մալայզիայի իշխանությունները Կիմ Չոն Նամի սպանության մեջ բացեիբաց մեղադրել էին ԿԺԴՀ–ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան