Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Քասթինգ ՔՊ-ում՝ պատգամավորի թեկնածուներ ընտրելու համար

Այս օրերին բազմաթիվ մարդիկ՝ հայտնի, քիչ հայտնի, անհայտ՝ ստանում են ՔՊ քասթինգի հրավերի զանգ։ Նրանց հրավիրում են հեղափոխության մեծ առաջնորդներ ընկեր Արարատի եւ ընկեր Լենայի հետ զրույցի։ Ամենայն լրջությամբ, առանց մի գրամ կատակի։ 

Արարատն ու Լենան որոշում են թեկնածուների պիտանելիությունը։
Մեզ էլ մնում է միայն ենթադրել հարցերի բնույթն ու տիրող մթնոլորտը․ նույնպես առանց կատակի։

- Բարեւ ձեզ,- լսվում է սիրալիր ձայնը, որից հետո նույն այդ քնքուշ ձայնը հարցնում է,- դուք ցանկանո՞ւմ եք ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում:
- Ո՞ւմ,- հարցնում է զարմացած ձայնը, քանի որ շատերը դեռ չեն էլ ընկալում, թե ինչ է «Քաղաքացիական պայմանագիրը»:
- Ուզո՞ւմ եք պատգամավոր դառնալ սիրելի եւ հարգելի Նիկոլ Փաշինյանի կուսակցության ցուցակով,- լսվում է նույն սիրալիր ձայնը, եւ եթե պատասխանը լինում է դրական, նրան հրավիրում են զրույցի, այլ կերպ ասած քասթինգի:

Քասթինգն իրականացվում է բավական գողտրիկ մթնոլորտում: Փոքրիկ, բայց գեղեցիկ զարդարված, թույլ լուսավորված սենյակ, որտեղ դրված է մի շատ համեստ սեղան՝ ծածկված կանաչ մահուդով, երկու աթոռ սեղանի մի կողմում եւ եւս մեկ աթոռ սեղանից մոտ երկու մետր հեռավորության վրա: Հերթով մտնում են քասթինգի մասնակիցները եւ նստում հենց այդ՝ հեռու դրված աթոռի վրա: Նստելուց շատ չանցած, երբ անցնում է շփոթվածությունը, նկատում են Արարատ Միրզոյանին եւ Լենա Նազարյանին: Տեսնելով նրանց խիստ, բայց իմաստնությամբ լի հայացքները, նրանք ավելի են շփոթվում:
Տիրող պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար ներկայացնենք մի քանի դրվագ հազարավոր զրույցներից:

***

Ա.Մ.- Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ասաց Մարալիկի մատույցներում, երբ Գյումրիից Երեւան էր գալիս:
Թեկնածու – Չգիտեմ:
Ա.Մ – Մենք ձեզ կզանգահարենք:

***

Լ.Ն. – Ամեն ինչ շատ լավ է, իսկ դուք քանի՞ տարեկան եք:
Թեկնածու – 46
Լ.Ն. – Դուք իզուր եք եկել, ցավում եմ, բայց մենք եկել ենք, որ նոր սերունդը գա իշխանության, դուք շատ ծեր եք: Կարող եք գնալ:

***

Ա.Մ. - Ի՞նչ ենք հասկանում ասելով «Քաղաքացիական պայմանագիր»:
Թեկնածու – Երբ ասում ենք «Քաղաքացիական պայմանագիր», հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, երբ ասում ենք Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր»:
Լ.Ն. –Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ զինակից ընկերը:
Թեկնածու – Աննա Հակոբյանը:
Ա.Մ. – Մենք ձեզ կզանգահարենք:

***

Լ.Ն.- Ովքե՞ր են խոչընդոտում հեղափոխության վերջնական հաղթանակին:
Թեկնածու- Հակահեղափոխականները:
Լ.Ն.- Էլ ովքե՞ր:
Թեկնածու- (Կմկմում է)
Ա.Մ.- Սե…, սե… (փորձում է հուշել)
Թեկնածու – Սեւ ուժերը:
Լ.Ն. – Շատ լավ, մենք ձեզ կզանգահարենք:

***

Ա.Մ.- Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրի համար:
Թեկնածու- Առաջնորդը, ղեկավարը:
Լ.Ն. – Ինչպե՞ս: Մի՞թե չգիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցության միտքն է, պատիվը եւ խիղճը:
Թեկնածու – Գիտեի:
Լ.Ն. - Լավ չգիտեիք: Ինչպես տեսնում եմ արդեն տարիքն առած եք: Քանի տարեկա՞ն եք:
Թեկնածու – 37
Լ.Ն. – Դուք իզուր եք եկել: Դուք անցյալից եք: Գնացեք, մենք ձեզ չենք զանգահարի:

***

Ա.Մ. – Ձեր կարծիքով երբ վերջնականապես կհաղթանակի սիրո եւ համերաշխության հեղափոխությունը:
Թեկնածու – Այն արդեն իսկ հաղթանակել է:
Լ.Ն. - Կեցցեք: Հրաշալի է, բայց լիակատար հաղթանակի համար մեզ ի՞նչ է պետք:
Թեկնածու – Ազատվել օլիգարխներից:
Ա.Մ.- Մի՞թե տեղյակ չեք, որ մեր երկրում այլեւս օլիգարխներ չկան: Ափսոսում եմ: Ցտեսություն:

***

Լ.Ն – ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնացել էին մոշ եւ մոռ հավաքելու: Յուրաքանչյուր ՔՊ-ական հավաքած հատապտուղները լցնում էր իր կողովի մեջ: Հետո բոլորն իրենց հավաքածը դատարկեցին սեղանի վրա: Ո՞ւմ հավաքածն էր ամենահամեղը:
Թեկնածու- Բոլորի:
Լ.Ն. - Իհարկե, սխալվում եք: Ամենահամեղը Նիկոլ Փաշինյանի հավաքածն էր:
Թեկնածու – Բայց ինչպե՞ս իմացան, թե որ մոշն ու մոռը ում հավաքածն է:
Լ.Ն. – Դուրս կորեք: Ամոթ ձեզ:
Ա.Մ- Փաստորեն մինչ օրս դեռ մտածելու ունակությունները չկորցրածներ էլ կան: Մեր գաղափարախոսական թիմը կարծես կաղում է:

***

Լ.Ն.- Ի՞նչ է անհրաժեշտ, որ Հայաստանում հեղափոխությունը լիակատար հաղթանակի հասնի:

Թեկնածու- Բանտերը լցնել բոլոր կոռուպցիոներներով, հակահեղափոխականներով, սեւ ուժերով, փակել բոլոր հակահեղափոխական լրատվամիջոցները:

Ա.Մ.- Էլ ինչ է անհրաժեշտ:

Թեկնածու- Դուրս գալ ՀԱՊԿ-ից, անդամակցել ՆԱՏՕ-ին, դուրս գալ ԵՏՄ-ից եւ անդամակցել ԵՄ-ին:

Լ.Ն. – Ուրի՞շ:

Թեկնածու- Օրինականացնել մարիխուանան, գնդակահարել բոլոր այն դաստիարակներին, որոնք նվեր կվերցնեն ծնողներից:

Լ.Ն.- Շատ լավ է, իսկ քանի տարի պետք է կառավարի «Քաղաքացիական պայմանագիրը» հանուն երկրի բարօրության:

Թեկնածու- Այնքան, որքան անհրաժեշտ կգտնի կուսակցությունը, իսկ կուսակցության գծից շեղվողներին պետք է արժանացնել ընկերական պարսավանքների:

Լ.Ն.- Դուք շատ ճիշտ եք: Իսկ քանի տարեկա՞ն եք:

Թեկնածու- 51:

Լ.Ն.- Տարօրինակ է: Ափսոս: Մենք խնդիր ենք դրել ազատվել անցյալի մնացուկներից: Ափսոս:

Ա.Մ.- Մենք ձեզ կզանգահարենք:

***

Լ.Ն. - Հոգնեցինք: Դժվար է ժողովրդի թեկնածուներ ընտրելը:
Ա.Մ. – Դե արի այսքան հոգնած զանգահարի ՀՀԿ-ական պատգամավորների եւ նրանց որպիսությամբ հետաքրքրվի:

Այսքանից հետո Լենա Նազարյանն անջատեց սեղանի գլխավերեւում ամրացված լամպի լույսը եւ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ դուրս եկավ սենյակից, շտապելով ղեկավարությանը զեկուցել քասթինգի մանրամասների մասին:

***

Անունները եւ իրադարձությունները մտացածին են: Բոլոր համընկնումներն իրական անունների եւ դեպքերի հետ պատահական զուգադիպություն են:

Վարդան Մխիթարյան

Top-News.am