Լեհաստանի վարչապետը Օլանդին մեղադրել է շանտաժի մեջ
Լեհաստանը շանտաժից չի վախենում։ Այսպես է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն արձագանքել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը։ ՀԻշեցնենք, որ մարտի 9-ին ԲՐյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ Օլանդը Շիդլոյին ասել էր «Դուք ձեր սկզբունքներն ունեք, մենք էլ ՝ կառուցվածքային հիմնադրամներ»։ Այդպես էր Օլանդը արձագանքել գագաթնաժողովի ամփոփիչ որոշումները չընդունելու՝ Լեհաստանի մտադրությանը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն։
Շիդլոն Օլանդի խոսքը որակել է շանտաժ։ «Եթե ես պետք է լուրջ վերաբերվեմ այն նախագահի շանտաժին, որին, ըստ հարցումների, աջակցում է ընդամենը քաղաքացիների 4 տոկոսը ու որը շուտով այլեւս նախագահ չի լինի, ապա նրա ոչ այդքան նրբանկատ բառերին կպատասխանեմ նույն ոճով։ Եթե եվրոպացի քաղաքական գործիչները համարեն, որ կարելի է շանտաժի ենթարկել պետություններին՝ սպառնալով, որ չեն տա գումարներ որեւէ նախագծի համար, ուրեմն ԵՄ-ն տխուր հեռանկարներ ունի»,- նշել է Լեհաստանի վարչապետը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր