Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցը քննող դատավորը Լիլիթ Տիգրանի Սարգսյանն է: Վերջինս հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։
Հիշեցնենք նաև, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար