Ադրբեջանի արտգործնախարար․ «Հայաստանի անկախությունը կարող է հարցականի տակ դրվել»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բառացիորեն սպառնացել է ՀՀ անկախությանը։
Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որով Իրանն ու Թուրքիան հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը «պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանման շրջանակում»։
Հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարը։ Լրագրողներից մեկը Մամեդյարովին հետևյալ հարցն է ուղղել․ «Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև թեկուզ «ոտքի վրա», բայց որոշակի երկխոսություն կայացավ։ Դա նպաստել էր այս ոլորտում հույսերի նորացմանը։ Սակայն դրան հաջորդեց Փաշինյանի հրաժարականը։ Կազդի՞ արդյոք այդ հանգամանքը Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացի վրա։ Դուք մինչև տարեվերջ որևէ առաջընթաց ակնկալո՞ւմ եք»։
Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանել է․ «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Չգիտեմ, թե ով կհաղթի ընտրություններում, բայց եթե հաղթող թեկնածուն մեծ աջակցություն ստանա, հնարավորինս շատ քվե հավաքի, դա կխոսի այն մասին, որ Հայաստանի բնակչությունը վստահում է նրան։ Եթե Հայաստանը չկարողանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ կառուցել, ապա Հայաստանի անկախությունը կարող է հարցականի տակ դրվել»։
Աղբյուրը` Ermenihaber.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը