ՀՀԿ քրեաօլիգարխիկ հեղինակությունները տեղավորվել են իշխանության կողքին
ՀՀԿ–ն ձերբազատվել է քրեաօլիգարխիկ համակարգի տարրերից, նրանք տեղավորվել են իշխանության կողքին։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։
Ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին Նիկոյանն ասաց, որ ՀՀԿ բոլոր նախկին հեղինակություններն այժմ սպասարկում են իշխող կուսակցության շահերը. «Այն մարդիկ, որոնց պատճառով մեզ միշտ քննադատել են, քրեաօլիգարխիկ համակարգի տարրերը, նրանք միշտ ձգտում են դեպի իշխանություն։ Նրանք տեղավորվել են իշխանության կողքին»։
Սամվել Նիկոյանը նկատեց, որ «համատարած ուռա–կեցցեի մեջ» որեւէ մեկը վերլուծություն չի իրականացնում, որ պարզի՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միապալատ Խորհրդարանում թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական պատգամավորներ պետք է լինեն։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ԱԺ նիստում չի ընդունվել 1 ձայնի տարբերությամբ՝ 62 կողմ, 2 դեմ քվեով։ Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, որտեղ պահպանվում են տարածքային ցուցակները՝ «ռեյտինգային» ընտրակարգը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար