«Կյանքի խորհրդանիշ հացը». ռուսական հեռուստահաղորդման անդրադարձը հայկական լավաշին
Ռուսական «НТВ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ուտելիքը ողջ թե մեռած» հաղորդաշարը հատուկ թողարկում է պատրաստել՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցուցակում հայտնված ուտեստների, որոնք պատրաստվում են աշխարհի տարբեր երկրներում:
Հաղորդման մեջ ընդգրկվել է նաև հայկական լավաշը, որը ռուս հաղորդավար Սերգեյ Մալոզեմովը կոչել է «կյանքի խորհրդանիշ»:
«Լավաշն աշխարհի ամենահին հացատեսակներից մեկն է, այն փրկել է տեղի մարդկանց սովի ժամանակներում», - ասել է հաղորդավարը:
Հաղորդման ժամանակ ցուցադրվում է նաև լավաշի պատրաստման ընթացքը հայկական թոնրի մեջ, ինչպես նաև պատմվում է այս հացի ունեցած տեխնիկական մի շարք առավելությունների մասին, ինչպես, օրինակ, երկար ժամանակ պահելու հնարավորությունը:
Մալոզեմովը նշել է, որ լավաշը՝ որպես սեփական ազգային խոհանոցի մաս, ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու համար հավակնություններ են դրսևորել շատ երկրներ, սակայն Հայաստանն առաջինն է հանդես եկել նման նախաձեռնությամբ:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական ու մեքսիկական խոհանոցին, ինչպես նաև թուրքական սուրճին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է