Աղջիկը նախկին զուգընկերոջը համոզել է կուրացնել իր նոր սիրեկանին
31-ամյա Դանիել Ռոտարիոն ընդմիշտ կորցրել է տեսողությունն այն բանից հետո, երբ նրա դեմքին են լցրել ծծմբաթթվի 96 տոկոսանոց լուծույթը: Հարձակման մեջ կասկածում են նրա ընկերուհուն՝ Քեթի Լեոնգին, ով 20 տարով մեծ է տղամարդուց, եւ նրա նախկին սիրեցյալին, ում նա համոզել է կատարել այդ հանցագործությունը, հաղորդում է Life-ը:
Ըստ հետաքննության՝ Լեոնգն իբր թե համոզել է իր նախկին ընկերոջը՝ Մարկ Քամինգսին, որ վերջինս ծծմբաթթվի լուծույթը լցնի քնած Դանիելի վրա:
Մարտի 7-ին հարցաքննության ժամանակ տուժողն ասել է, որ կասկածում է Քամինգսին, քանի որ վերջինս որոշել է վրեժ լուծել այն բանի համար, որ Դանիելը խլել է իր զուգընկերուհուն: Այն պահին, երբ քնած Դանիելի մարմնին ծծմբաթթու է լցվել, նա փորձել է ծածկել դեմքը ձեռքերով, սակայն Քամինգսը խանգարել է դա անել: .
Միջադեպի պատճառներից մեկն էլ Դանիելը կարծում է այն է, որ Լեոնգը զայրացել է, երբ նա տուն է եկել զայրացած ու խնդրել իրեն հանգիստ թողնել: Նա գնացել է քնելու երեկոյան ժամը ութին եւ արթնացել, երբ ինչ-որ մեկն իր գլխին հեղուկ է լցրել:
Հետաքննությունը դեռեւս չի ավարտվել, սակայն գլխավոր կասկածյալը Մարկ Քամինգսն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան