Նույնիսկ վարչապետը իրավունք չունի ՀՀ-ի անունից վճիռ կայացնելու
«Անհնարին է կարծիք ասել մի բանի մասին, որը դեռ չգիտես՝ ինչ է։ Այսինքն՝ խնդիրը, որը գոյություն ունի, հետեւյալն է վիճակը։ Անցումային իրավիճակներում ծագում են նոր խնդիրներ, որոնք համակարգային կամ լայն ընդգկրվող բնույթ ունեն, այդ խնդիրները պահանջում են իրենց լուծման գործիքակազմ, տարբեր երկրներում այդ խնդիրներն ունեցել են տարբեր բնույթ, դրա համար դիմել են տարբեր քայլերի։ Դասական իմաստով անցումային արդարադատությունը ավելի շատ հասարակական համերաշխության խնդիր է լուծել»։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով անցումային արդարադատության մարմինների ստեղծման վարչապետի հայտարարությանը։ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ մեր դատական համակարգում այսօր կան հսկայական մեծ թվով բանիմաց, պատասխանատու, հայրենասեր դատավորներ, որոնք իրենց գործը լավ կատարում են, բայց կա նաեւ դրա հակառակը․
«Եթե չկա կարգապահական վարույթի ինստիտուտը, եթե չկա մշտադիտարկման ինստիտուտը, չկա գործերի բաշխման նորմալ համակարգը, այդ թացն ու չորը խառնվում են իրար։ Շատ հաճախ ավելի շատ աղմուկ են բարձրացնում նրանք, որոնք իմ ասածի հակառակ պատկերն է։ Նրանք պետք է հասցեական երեւան, մարդիկ կարողանան տեսնել, ճանաչել։ Շփվում են տարբեր գործերի հետ, մեր խնդիրը մեկն է՝ չմիջամտել եւ թույլ չտալ միջամտել։ Եթե որեւէ մեկը միջամտեց, դատավորը պետք է տեղյակ պահի, բայց մենք չունենք այդ մշակույթը։ Դատավորը բողոքում է՝ իր մոտ գործերը շատ են, հանձնարարում եմ՝ պարզել, ասում են՝ այդ դատավորը մինչեւ 14։00-ն չկա։ Նույնիսկ վարչապետը իրավունք չունի ՀՀ-ի անունից վճիռ կայացնելու, այդ իրավունքը սահմանադրությունը տվել է միայն դատավորին։ Հանուն ՀՀ-ից անուն վճիռ կայացնողը պետք է ունենա այդ կերպարը եւ բովանդակությունը»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը