Փետրվարի 31-ի որոշումը եւ պապայի 25-ամյա քաղաքապետը
Սյունիքի մարզպետ, Հրազդանի քաղաքապետ, Գյուղատնտեսության նախարար, Էներգետիկայի նախարար, Սփյուռքի նախարար, ԿԳ նախարար, Էջմիածնի քաղաքապետ․․․ նոր կառավարության անհաջող կադրերին դեռ չէինք հասցրել «մարսել», հերթական նախարարն ի ցույց դրեց իր ոչ կոմպետենտությունը՝ դեմքի դժգոհ արտահայտությամբ լրագրողներին համառորեն ապացուցելով, որ «փետրվարի 31-ին ընդունված օրենք կա»։
Եւ այս պնդումի հեղինակը ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարն է՝ Հակոբ Արշակյանը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանը տեխնոլոգիական գերտերություն դարձնել։ Համաձայնվեք՝ իսկական անեկդոտ:
Կարծում ենք՝ արդեն կռահեցիք, որ «առավոտյան 20։00»-ի մակարդակի պնդումներ անող նախարարից չարժե որևէ սպասելիք ունենալ՝ հատկապես Հայաստանը տեխնոլոգիական գերտերություն դարձնելու մասով։
Եթե սա Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրերի կողմից եզակի սխալ կամ բացթողում լիներ, ներողամտաբար կվերաբերվեինք՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ։ Սակայն, հինգ ամսվա ընթացքում արդեն հնարավոր չէ հաշվել այն բացթողումներն ու կոպիտ սխալները, որոնք թույլ են տրվել և տրվում են։
Ակամա հիշում ես Արարատի մարզպետի հետ տեղի ունեցածը, երբ վարչապետի ամենապարզ հարցին, թե քանի հեկտար ոռոգովի տարածք ունեք, տվեց ամենաանեկդոտային պատասխանը:
Հինը մերժելու հստակ պահանջով իշխանության եկած մարդիկ, այսօր գնում են նույն «վիշապի» ճանապարհով։ Էջմիածնի նախկին քաղաքապետի դեմ բողոքի դուրս եկած «հպարտ քաղաքացիներն» այսօր Հրազդանի քաղաքապետ են ընտրում նույն սկզբունքով։
Նոր Հայաստանում չպե՛տք է լինեին ժառանգներ, որոնց քաղաքական ճանապարհը հայրերն են հարթում։ Ինչո՞վ է տարբերվում Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին նույն պատերազմի մասնակից Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդուց։ Ո՞րն էր հեղափոխության նպատակը․ որպեսզի ամեն ինչ վերադառնա ի շրջանս յո՞ւր։
Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ շրջապատը ե՞րբ պետք է ընդունեն, որ հնարավոր չէ երկիրն առաջ մղել, երբ կադրերդ, մեղմ ասած, անհաջող են։ Ինչպե՞ս կարելի է անփորձ, նորմալ կրթություն չունեցող անձանցով երկիր կառավարել, տնտեսական քաղաքականություն մշակել, ներդրումային բարենպաստ ֆոն ստեղծել, լավ՝ գոնե տանուլ չտալ եղածը։
Չկա այլընտրանք․ այսպիսի կադրային քաղաքականությունը եթե չտանի նոր իշխանափոխության, ապա մենք կստանանք վատթարագույնը՝ տանուլ տված պետականություն, տանուլ տված հայրենիք։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը