Չավուշօղլուին թույլ չեն տվել մտնել շվեյցարական հյուրանոց
Շվեյցարական հյուրանոցը չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլու մասնակցությամբ է քարոզչական միջոցառումը։ Մարտի 9-ին շվեյցարական Hilton Zürich Airport-Hotel հյուրանոցի մենեջեր Ալեքսեյ Լինչուկը հայտնել է, որ այդ հյուրանոցում չի անցկացվի Չավուշօղլուի կիրակնօրյա հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ։ «Մենք չենք կարող ապահովել միջոցառման մասնակիցների ու հյուրանոցի աշխատակիցների անվտանգությունը»,- հայտնել է մենեջերը, շեշտելով, որ միջոցառման չեղարկումը հյուրանոցի աշխատակազմի որոշումն է, փոխանցում է DW.–ը։
Միաժամանակ գալիք միջոցառման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Շվեյցարիայի իրավապահ մարմինների աշխատակիցները։ «Նույնիսկ ոստիկանության ներկայությունը չի կարող երաշխավորել միջոցառման անվտանգ ընթացքը»,- ասել է իրավապահների ներկայացուցիչը։
Ավելի վաղ Չավուշօղլուի միջոցառումը չեղարկվել էր նաեւ Ռոտերդամում՝ շենքի սեփականատերը , որտեղ պետք է անցներ միջոցառումը, հրաժարվել էր հարթակ տրամադրել քարոզչական ելույթի համար։ Համբուրգում միջոցառման չեղարկումից հետո Թուրքիայի նախարարը այդ որոշումն անվանել էր «տոտալ ռեպրեսիվ համակարգի» դրսեւորում։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր