Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Բիզնես

Մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին. Արման Ղուկասյան

Երգի, երաժշտության , պարի տարբեր փառատոներ, միջազգային մրցույթներ , փորձի փոխանակման ծրագրեր…. Սա միայն մի մասն է ծավալուն աշխատանքի, որ իրականացնում է Հայաստանում եւ արտերկրում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հիմնադրվել է 2014 թվականին, բայց արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր զրուցակիցը Կատարողականա արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Արման Ղուկասյանն է:

-Պարոն Ղուկասյան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան գործում է ընդամենը չորս տարի եւ այդ ընթացքում հասցրել եք տարբեր մրցույթ – փառատոներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում, որն է Ձեր հաջողության բանալին:
-Մեր առաջին միջազգային երգարվեստի եւ պարարվեստի մրցույթը <<Կովկասի առաջնությունն>> էր, որին մասնակցում էին 600 մասնակից՝ աշխարհի ութ երկրներից: Այդ ժամանակ չէինք էլ ենթադրում, որ նման առաջընթաց ենք ունենալու: Չորս տարում,սակայն, ասոցիացիան ահռելի քայլերով առաջ գնաց: Այսօր աշխատում ենք աշխարհի բոլոր ծայրերում: Ներկայացուցիչներ ունենք անգամ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Հաջողության բանալին պարզ է՝ ազնիվ ու սիրով արվող աշխատանք:

-Որո՞նք են հիմնական ուղղությունները, որով աշխատում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան:
- Մենք կազմակերպում ենք տարբեր միջազգային փառատոներ եւ մրցույթներ, ոչ միայն Հայաստանում , այլեւ արտրերկրում: Ուղղությունները տարբեր են, մենք հարթակ կարող ենք տրամադրել տարբեր ոլորտների արվեստագետներին: Տարբեր ոճի երգ, երաժշտություն, պարեր…. Տարատեսակ մրցույթ փառատոներ ունենք, որ վերաբերում են արվեստի տարբեր ճյուղերին: Բոլոր մրցույթ- փառատոները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն: Մրցույթներին նախորդում է նախընտրական փուլը եւ բեմ են բարձրանում միայն արժանի մասնակիցները: Լավագույններին ընտրում է միջազգային ժյուրին: Մեր մրցույթներում հաղթանակը առաջընթացի ճանապարհ է դարձել շատ մասնակիցների համար: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան զբաղվում է մրցույթներում լավագույնս ներկայացած երիտասարդների հետագա պրոդյուսինգով եւ նրանք հնարավորություն են ստանում ներկայանալ արտերկրի լավագույն բեմերում: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի համար չափազանց կարեւոր է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային մթնոլորտը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու առաջընթացին: Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան, մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին:

- Նշեցիք, որ միջազգային մրցույթ- փառատոներ եք կազմակերպում նաեւ արտերկրում: Մի փոքր զրուցենք նաեւ այդ մասին: Ինչպե՞ս դուրս եկաք միջազգային ասպարեզ եւ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում դրսում:
-Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան միակն է Հայաստանում, որ միջազգային մրցույթ-փառատոներ եւ մշակութային կոնգրեսներ է կազմակերպում արտերկրում: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հայաստանում կազմակերպված մեր փառատոների ընթացքում ծանոթացանք տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների հետ, որոնց հետ շարունակեցինք համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ միջազգային մրցույթներ ենք կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում՝ շուրջ վեց տասնյակ երկրներում՝ այդ թվում Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Բալթյան երկրներում, Եվրոպայում…. 22 երկրում ասոցիացիան ունի պետական հովհանավորություն: Փառատոնային ծրագրերին ֆինանսապես աջակցում են տվյալ երկրի մշակույթի նախարարությունները, քաղաքապետարանները, պետական այլ կառույցները: Դա հնարավորություն է տալիս ապահովել հազարից ավելի մասնակիցների անվճար կեցությունն ու մրցույթներին մասնակցությունը տվյալ երկրներում: Ասոցիացիայի ներկայացուցիչները վճարում են միայն ուղեվարձը: Ասոցիացիային այսօր անդամագրվել է ավելի քան քառասուն հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Մեր մրցույթներին մեկ անգամ մասնակցած արվեստագտները հետագայում դառնում են ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը աշխարհի տարբեր երկրներում, սա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ կանգ չենք առնելու:

- Ապագա պլանների մասին խոսենք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում
- Մեր ծրագրերը շատ են եւ հավակնոտ: Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով ենք շարժվում առաջ: Սեպտեմբերին նախատեսում են կազմակերպել երգի- պարի մրցույթ Լոնդոնում եւ լատինամերիկյան պարերի մրցույթ Չինաստանում: Երկու մրցույթն էլ ամենամյա կդառան: Նախատեսում ենք նաեւ հիմնել երգ -երաժշտության միջազգային ակադեմիա, որը մասնաճյուղեր կունենա աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում: Ակադեմիայում կդասավանադեն հայտնի երաժիշտներ: Ակադեմիայի լավագույն ուսանողները կդառանան ասոցիացիայի անդամ եւ կօգտվեն բազմաթիվ առավելություններից: