Անցումային արդարադատություն. քննարկում կլոր սեղանի շուրջ
Անհրաժե՞շտ է անցումային արդարադատությունը Հայաստանին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ հետեւանքների կհանգեցնի դրա հնարավոր կիրառումը: Այս հարցերն այսօր կլոր սեղանի շուրջ քննարկվեց «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիմնական զեկուցողներն էին ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:
Ռուբեն Մելիքյանը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչ է անցումային արդարադատությունը, ինչ բաղկացուցիչներից է այն կազմված, որ դեպքերում եւ ինչպես է կիրառվում, ինչպես նաեւ, թե առաջին անգամ, երբ է այն ի հայտ եկել:
Նա համոզված է, որ Հայաստանը ոչ աֆրիկյան Մալի կամ Սիերա Լեոնե է, որ ստիպված լինենք դիմել դրա օգնությանը եւ կիրառմանը:
Իր հերթին Էլինար Վարդանյանն անդրադառնալով անցումային արդարադատությանը, շեշտեց, որ այն մեծ խնդիրներ եւ հարցեր կարող է առաջացնել, առավել խճճելով իրավիճակը:

Քննարկման մասնակիցները ներկայացրին այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետները եւ հարցեր ուղղեցին մասնակիցներին:
Մասնավորապես, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ այսօր շատերը համոզված են, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտ է երկրից դուրս բերված հարստությունը Հայաստան վերադարձնելու համար, ինչին ի պատասխան Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ այդ խնդրով շատ հանգիստ կարող են զբաղվել գործող համակարգով, եւ դեռ մեծ հարց է, թե երրորդ երկրները կվերդարձնեն այդ գումարները, եթե այդ պահանջը ներկայացնի հայկական կողմը:

Իսկ սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն էլ կանգ առավ հարցի սոցիալական ծագման կողմի վրա:

Իրենց կարծիքները ներկայացրին նաեւ քննարկման մյուս մասնակիցները:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար