Պուտինը պաշտոնից ազատել է 10 բարձրաստիճան ուժայինի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է տասը բարձրաստիճան ուժայինի: Խոսքը երկրի ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և քրեակատարողական դաշնային ծառայության աշխատակիցների մասին է: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է մարտի 9-ին՝ ՌԴ իրավակական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է lenta.ru-ն:
Որոշման պատճառները չեն հաղորդվում:
Պաշտոնից ազատվել են ՌԴ ներքին գործերի նախարարության Մերձվոլգյան դաշնային շրջանի տրանսպորտի հարցերով վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բերգլեզովը և Մոսկվայի ներքին գործերի համալսարանի ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Ժեվլակովիչը: Իրենց պաշտոններից հեռացվել են նաև Ներքին գործերի նախարարության երեք շրջանային վարչությունների ղեկավարներ գեներալ- լեյտենանտ Սերգեյ Սոլոդովնիկովը, գեներալ-մայոր Վիտալի Ֆեդոտովը, գեներալ-լեյտենանտ Իվան Շաևը:
Վերջին խոշոր պաշտոնանկությունները տեղի են ունեցել փետրվարի սկզբին: Այդ ժամանակ Պուտինն ազատել է պաշտոններից Ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և քննչական կոմիտեի 16 բարձրաստիճան պաշտոնյայի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան