Իսկ շնորհակալություն ո՞վ պետք է հայտներ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը եւ այլք:
Չինաստանի դեսպանը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ:
Ի դեպ, մենք հատուկ նշեցինք, թե ովքեր են ներկա եղել միջոցառմանը: Հատուկ ենք նշել այն պատճառով, որ ընդգծենք, որ նրանցից եւ ոչ մեկը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի կինը, որը եւս որոշել է մասնակցել միջոցառմանը, հարկ չեն համարել շնորհակալություն հայտնել նախորդ կառավարությանը, որն էլ չինական կողմի հետ ձեռք է բերել այս եւ մի շարք այլ պայմանավորվածություններ:
Մեղմ ասած, սա արդեն հեչ սիրուն չէ: Ավելին, նույնիսկ ամոթ է նախկին կառավարության ձեռքբերումները, հաջողությունները ներկայացնել որպես սեփականը: Տարրական բարեկրթությունը հուշում է, որ գոնե պետք էր մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն ծանր եւ դժվար բանակցությունների համար, որի շնորհիվ կամ որի արդյունքում մենք , օրինակ, ստացանք այսքան շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026