Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Արցախ

ԼՂ-ն հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով

Սա իմ առաջին մասնակցությունն է այս ձևաչափով և անմիջապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովից հետո, որն անցած շաբաթ Հայաստանում միավորել էր կազմակերպության 84 անդամ, դիտորդ և ասոցացված պետությունների պատվիրակություններին, որոնցից մոտ 40-ը ներկայացված էր պետության կամ կառավարության ղեկավարի կամ տեղակալի մակարդակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գագաթաժողովի երևանյան հռչակագրում ընդգծված են խաղաղության, համերաշխության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, ինչպես նաև մեր ժողովուրդների, հատկապես երիտասարդության և կանանց, ընդհանուր հավատարմությունը կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը: Ֆրանկոֆոնիայի նպատակները և վերջինիս «Ապրել միասին» կարգախոսը հետաքրքիր կերպով մեծապես նման են Արևելյան գործընկերության մեր նպատակներին։

2018թ. Հայաստանի համար առանձնահատուկ տարի է: Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսևորվեց խաղաղ Թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երևույթները և հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև կայուն զարգացման խթանման նպատակով սոցիալ-տնտեսական կյանքում հավասար հնարավորությունների ապահովմանը: Թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց Հայաստանի հասարակության, իր բոլոր շերտերի և ինստիտուտների քաղաքական հասունության և իրավագիտակցության նշանակալի բարձր մակարդակը: Առանձնահատուկ կարևոր է Հայաստանի երիտասարդության և կանաց ակնհայտ ակտիվ դերակատարությունը, ովքեր կանգնած էին հեղափոխության առաջնագծում: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը վերջերս հատուկ անդրադարձավ երիտասարդության դերակատարությանը հայաստանյան իրադարձություններում, որոնք բնութագրեց որպես խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ: Հայ հասարակության ամուր աջակցությունը Հայաստանի վարչապետին և կառավարությանը և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող:

Խաղաղ ժողովրդավարական փոփոխությունն Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության նոր ուղիներ է բացում: Հայաստանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից են հանդիսանում «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթում նախանշված թիրախները, մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տնտեսական զարգացման և շուկայական հնարավորությունների խթանումը, ինստիտուտների ամրապնդումն ու լավ կառավարումը, փոխկապվածության, էներգիայի խնայողության, շարժունակության և ժողովուրդների միջև կապերի խրախուսումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:

Անցած հինգ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման խթանման նպատակների վրա: Մինչ այժմ իրականացրած մեր գործողություններն արդեն ունեն շոշափելի արդյունքներ՝ արձանագրելով նաև մեր ջանքերի շարունակականության և կայունության հրամայականի հստակ գիտակցումը: Հավասարապես կարևոր է նաև մեր ազգային զարգացման օրակարգի խթանման առաջնահերթությունը:

Սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ցուցադրեցին շարունակական հանրային աջակցությունն ու մանդատը՝ տրված կառավարության և վարչապետի քաղաքական հիմքը հանդիսացող ուժին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդական պահանջը սահմանում է Հայաստանում ներկայիս քաղաքական իրադրությունը․ ընտրություններն ակնկալվում է անցկացնել 2018թ․ դեկտեմբերին։ Ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները, իրապես ազատ և արդար ընդհանուր ընտրությունների անցկացումը հանդիսանում է այս կառավարության բացարձակ առաջնահերթությունն ու ամուր քաղաքական կամքը: Հայաստանի կառավարությունը ողջունում և գնահատում է Եվրամիության և անդամ պետությունների տեխնիկական և ֆինանսական աջակցությունն ընտրություններն անցկացնելու հարցում:

Կառավարությունը հավասարապես վճռական է իր զարգացման բարեփոխումների օրակարգի խթանման հարցում: Հայաստանի տնտեսության արդիականացումը, հատուկ շեշտադրում կատարելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը, ստարտափերի աճի մեծացմանը, ՓՄՁ-ների աջակցությանը, նորարարական և ստեղծագործ կրթության խրախուսմանը, արտահայտում է մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը: Այն նպատակ ունի խրախուսել ազգային տաղանդը՝ որպես խելացի զարգացման շարժիչ ուժ: Նորարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ստեղծարար մտածողությունը, տեխնոլոգիաների օգտագործումը, երիտասարդների հմտությունների զարգացումը և ձեռներեցությունը այս կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են, որն ընդգրկում է ներքևից վերև դինամիկան և գործարարության ու ազդեցություն ունեցող ներդրումային նախաձեռնությունների հաջողված օրինակները, բարձրակարգ ստեղծարար կրթության և տեխնոլոգիական կենտրոնների տարածումը երկրով մեկ: Այս առնչությամբ մենք նպատակադրվել ենք խթանել ԵՄ և ԱլԳ տարբեր հարթակների միջև համագործակցությունը, այդ թվում Հորիզոն 2020-ը, Երազմուս + և մյուսները նման հարթակների շրջանակներում։ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրապես Եվրամիության հետ բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է՝ ի աջակցություն մեր ազգային զարգացման օրակարգի։

Մենք ցանկանում ենք կառուցել առկա դրական համագործակցության փորձի վրա և աջակցել խելացի հանրային կառավարման առաջխաղացմանը։ Մինչ օրս, ԵՄ-ի աջակցությունը ներառում է Հայաստանի կառավարման ինստիտուտներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը, ներառյալ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցումը, մեքենաների գրանցման մեկ պատուհանի համակարգը, վարորդական իրավունք տրամադրելու ավտոմատացված համակարգը, առցանց էլեկտրոնային ոստիկանությունը, էլեկտրոնային վիզային համակարգը և առցանց բիզնեսի գրանցումը։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խիստ ներհայաստանյան էր և ունի բացառապես ներքին բնույթ: Ե՛վ իր ծրագրում, և՛ իր բուն ռազմավարության իրականացման մեջ կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության շարունակականությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` ուղղված տարածաշրջանային և միջազգային խաղաղության, կայունության և փոխլրացնող համագործակցության խթանմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է:

Ես համամիտ եմ իմ գործընկեր Էլմարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որը նպաստել է դրական դինամիկային, և մենք նպատակադրված ենք ամրապնդել այն: Իհարկե, Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ: Միաժամանակ, հավասարապես կարևոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը և խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները: Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա և իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Եվս մեկ շատ կարևոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզից ձեռնպահ մնալը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք։

Քանի որ շուտով լրանում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա և պահպանենք նախաձեռնության էությունը․ առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը և մեր հասարակությունների մերձեցմանը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նաև ընդգծել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի շատ կարևոր առաջնահերթությունը, որը մենք առաջ են մղում ԵՄ երկրների հետ։