Դավիթ Սանասարյանը շտապեց Մարալիկ եւ յուրօրինակ աջակցություն հայտնեց բռնության հեղինակներին
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ կիրականացնի Մարալիկի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում, դիմել են մեզ, որպեսզի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ»,- ասաց Սանասարյանը:
Հատուկ ընդգծենք, որ խոսքը ընդամենը 15-20 հոգու մասին է, որը հաջողացրել է գրավել քաղաքապետարանի շենքը եւ կազմալուծել աշխատանքը: Հավելենք նաեւ, որ երեկ Մարալիկի մեկ տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել էին «Ադեկվադ» ֆեյսբուքյան հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա:
Ահա այսպես են իշխանություններն արձագանքում բռնությանը: Փաստորեն, մի քանի հոգանոց խումբը իր կամքն է պարտադրում մի ամբողջ պետական համակարգի:
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց Մարալիկի քաղաքապետարանի դիմաց բնակիչների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նա հակիրճ ներկայացրեց իրենց քայլերը: «Մենք հիմա սպասում ենք, որ Մարալիկի քաղաքապետը, քաղաքապետարանի անձնակազմը գան այստեղ: Ձեզ պետք է խնդրեմ, որ թողեք՝ նրանք գան, հանգիստ ներս մտնեն: Մեր աշխատակիցները ներսում կլինեն, ես կգամ, ձեզ հետ կշփվեմ, իրենք էլ իրենց գործը կանեն»,- նշեց Սանասարյանը:
Իշխանությունները, փոխանակ ապահովեն համայնքապետարանի նորմալ աշխատանքը, պատժեն շենքը շրջափակողներին, հիմա էլ միանում է նրանց եւ դեսանտ իջեցնում, այս անգամ ստուգողների տեսքով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը