Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

«Հայաստանն անարխիայի մեջ է». Washington Times-ի անդրադարձը հետհեղափոխական Հայաստանին

Ամերիկյան Washington Times պարբերականը հրապարակել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելիի «Անարխիա Հայաստանում» վերտառությամբ հոդվածը:

«Հայաստանն անարխիայի մեջ է, այլ կերպ ասած՝ կառավարական իշխանության բացակայության հետևանքով առաջացած անօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայրում: Հայաստանի ինստիտուցիոնալ մասնատման հետևանքները չարագուշակ են Եվրոպայի և Կովկասի համար»,-անդրադարձը սկսում է հեղինակը՝ նկատելով, որ ինքը՝ որպես Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև 10 տարի առաջ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալու ականատես, զգաստանում է ներկայում Հայաստանում ծավալվող իրադարձություններից:

Էրելին հիշեցնում է՝ ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկել՝ անցած գարնանը մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում մոբիլիզացնելով 250.000 աջակցի ու սպառնալով համազգային գործադուլ անցկացնել, եթե խորհրդարանն իրեն վարչապետ չընտրի: 

«Պաշտոնը ստանձնելուց հետո ինքնահռչակ «ժողովրդի թեկնածուն» սկսել է կանոնավոր կերպով կազմաքանդել Հայաստանի կառավարական ինստիտուտները»,-գրում է հեղինակը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ իր կառավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն և որ իշխանությունն ուղղակիորեն պատկանում է ժողովրդին»:

«Հայաստանի փողոցները Փաշինյանի համար դարձել են հաշվետու լինելու և իրավունքի հաստատման նախընտրած գործիք: Նրա թիրախում են հայտնվել պետական մարմինները, արդարադատության համակարգն ու խորհրդարանը»,- շարունակում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ նախկինում ՀՀ վարչապետը կեղծված էր հայտարարել նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ է անցկացրել:

Նա նշում է, թե Փաշինյանը «կոռումպացրել է անվտանգության ծառայություններն ու դատարանները, որպեսզի դրանք մաֆիայի ոճով քաղաքական վենդետաներ իրականացնեն»՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու նրա օրոք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշման կայացումը:

Էրելին գրում է, որ Փաշինյանը սկսեց իր նախկին քաղաքական հակառակորդների հարցով զբաղվել վարչապետի պաշտոնը ստանձնելուց դեռ երեք ամիս չանցած, ինչը դատապարտելի է, քանի որ իշխանական դիրքի չարաշահում է:

Իր անդրադարձում հեղինակը նաև հիշատակում է Ազգային անվտանգության ծառայության ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարների գաղտնալսված ու այնուհետև համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հեռախոսազանգը:

«Ձայնագրությունում ԱԱԾ պետն ասում է, որ վարչապետից կարգադրություն է ստացել «փակել» պաշտպանության նախկին փոխնախարարին (Յուրի Խաչատուրովին-Tert.am): Իսկ հետո ՀՔԾ պետն ասում է, որ ճնշում է գործադրել դատավորի վրա Քոչարյանին կալանավորելու համար: Եվ այս ամենը չնայած նրան, որ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ցուցումներ տալ դատարաններին: Սակայն ձայնագրությունում առկա ապացույցը հակառակն է ցույց տալիս»,-գրում է հեղինակը:

Մոտենալով հոդվածի ավարտին՝ Էրելին նշում է, որ քաղաքական գործընթացների թափանցիկությունը, հաշվետու լինելու պրակտիկան ու օրենքի գերակայությունը վտանգված են Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ պետություններից գրեթե յուրաքանչյուրում:

«Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է հպարտորեն իր տեղը զբաղեցնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միևնույն շարքում՝ որպես մի առաջնորդ, որն իր հայեցողությամբ է փոփոխում պետական ինստիտուտները: Իշխանությունը փողոցի ձեռքը հանձնելն ու զուգահեռաբար պետական ինստիտուտները թուլացնելն անարխիայի բաղադրատոմսն է»,-գրում է Էրելին՝ իր հոդվածը եզրափակելով քաղաքագետ Գևորգ Հարությունյանի հետևյալ մտքով. «Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյան դառնալ: Առայժմ այս հարցի պատասխանը դրական չէ»: