Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Վերլուծական

Փաշինյանի երազած խորհրդարանը

Արդեն իսկ պարզ է, որ այս տարվա դեկտեմբերին մենք չենք կարող խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Ստացվեց այնպես, որ որեւէ մեկն այդպես էլ հստակ, համոզիչ չբացատրեց, չապացուցեց, թե ինչու հենց դեկտեմբերին:

Այն, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն էին՝ փաստ է, այն էլ անվիճելի փաստ, սակայն գլխավոր հարցը կայանում է նրանում, որ այդ ընտրությունները պետք է ծառայեցվեին Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացմանը, եւ ոչ թե ավտորիտարիզմի խորացմանը:

Դեկտեմբերին նշանակված ընտրությունների քարոզարշավը, բառիս բուն իմաստով, ընթանալու է առանց ընտրողների հետ ուղիղ հանդիպումների: Փորձեք նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին հանդիպումներ անցկացնել մաղրեցիների, կապանցիների, գյումրեցիների, աշոցքցիների, ապարանցիների, արագածցիների եւ հենց երեւանցիների հետ:

Ջեռուցվող դահլիճների մասին մի էլ մտածեք, դրանք շատ քիչ են, բացի այդ ոչ բոլոր քաղաքական ուժերն ի վիճակի կլինեն վճարել ջեռուցվող դահլիճների համար:

Այսպիսով, նորմալ քարոզարշավի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մնում են հեռուստաալիքները եւ համացանցը, բայց հավատացեք, որ այստեղ եւս գործ ենք ունենալու խիստ անհավասար պայմանների հետ: Եւ այս իրավիճակում խոսել մի ընտրության մասին, որը նպաստելու է Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացմանը եւ առաջընթացին՝ առնվազն ծիծաղելի է:

Պարզից էլ պարզ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ունենալու է 92 տոկոսանոց մեծամասնությամբ խորհրդարան: Ոմանք կշտապեն ասել, թե օրենքով ընդդիմությանը բաժին է հասնում 30 տոկոս, բայց այս ընտրություններում եւ այս բարոյահոգեբանական վիճակում, մեղմ ասած, «ընդդիմության» ճնշող մեծամասնությունը, այսպես, թե այնպես, սպասարկելու է կառավարող կուսակցությանը, այնպես, ինչպես հիմա, երբ իրար հերթ չտալով շտապում են ասել, թե այո, վարչապետը ճիշտ է, եւ ընտրությունները պետք է կայանան հենց դեկտեմբերին:

Վստահ ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասեր, որ ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերին կամ մայիսին, նրանք կրկնելու էին, թե այո, ճիշտը հոկտեմբերն է կամ մայիսը:

Նոր ընտրությունները, արտահերթ ընտրությունները երկրին անհրաժեշտ էին հենց այս տեսակին քաղաքական դաշտից դուրս մղելու համար, բայց լինելու է հակառակը: Նոր խորհրդարանում այս տեսակը ճնշող մեծամասնություն է կազմելու, այնպիսի մեծամասնություն, որ Հայաստանի խորհրդարանը դեռ երբեք չի տեսել:

Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունի մի անհերքելի ճշմարտություն:

Ընտրություններից ընդամենը երեք կամ չորս, գուցե վեց ամիս հետո խորհրդարանն այլեւս չի արտահայտելու հասարակությունում առկա տրամադրություննները, դրանից բխող հետեւանքներով: Ինչ վերաբերում է հետեւանքներին, ապա դրանցից մեկը լինելու է խորհրդարանում այնպիսի խմբերի ի հայտ գալը, որոնք դուրս են գալու Փաշինյան անհատի ազդեցության տակից եւ փորձելու են դառնալ հասարակության այս կամ այն հատվածի շահերի արտահայտիչն Ազգային ժողովում:

Բնականաբար, այս մասին վարչապետը եւս լավ գիտի, եւ փորձում է այնպիսի խորհրդարան հավաքել, որը չի տրոհվի եւ աստիճանաբար դուրս չի գա իր ազդեցությունից, բայց որքան էլ որ չարչարվի, ջանք գործադրի, այս հարցում չի կարող հաջողել: 1998-ի, 2000-ի եւ հենց վերջին իրադարձությունները հենց դրա վկայությունն են:

Այսպիսով, դեկտեմբերյան ընտրություններից տուժելու է Հայաստանի առանց այն էլ թույլիկ քաղաքական դաշտը, մեր երկրի առանց այն էլ վաղուց ծեծուջարդ կերած հեղինակությունը, իսկ դրա հետ միասին Փաշինյանը, որքան էլ տարօրինակ հնչի, ոչինչ էլ չի շահելու, բացի երեք կամ վեցամսյա միահեծան իշխանությունից:

Եթե ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, ապա եւս երեք ուժ ներկայացված է լինելու խորհրդարանում, բայց կրկնենք, սկզբնական շրջանում դրանք շատ աղոտ են հիշեցնելու ընդդիմադիր ֆրակցիաներ: Կարելի է հարյուր տոկոս վստահությամբ ասել, որ «ընդդիմադիրները» լինելու են «Լույսը», ԲՀԿ-ն, եւ որքան էլ տարօրինակ հընչի «Սասնա ծռերը»:

Այս պատկերը չի լինի միայն մեկ դեպքում, եթե իրադարձություններն այնպես ծավալվեն, որ իրական եւ առողջ ընդդիմությանը հաջողվի համախմբել ուժերը, ձեւավորել դաշինք եւ ընդամենը երկու ամսում իրենց տեսակետները հասցնել դեռեւս հուզական վիճակում գտնվող ժողովրդին: Շատերն են հասկանում, որ միայն հրաշքը կօգնի, որ այդպես լինի: Այնպես որ, մնում է պատրաստվել դիմավորելու Հայաստանի բոլոր ժամանակների ամենամիատարր եւ ամենաթույլ խորհրդարանին:

Հակոբ Ասատրյան

Top-News.am