Մակրոնը կեսգիշերին ժամանել է Երեւան, իսկ վաղ առավոտյան այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ կեսգիշերին մոտ ժամանել է Երեւան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մակրոնը Հայաստան է եկել աշխատանքային այցով՝ հոկտեմբերի 11-12-ը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին։
Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին Հայաստան Մակրոնի այցի մասին, որը պետք է կայանար մինչեւ ՖՄԿ-ի գագաթաժողովը։ Ֆրանսիական աղբյուրի տեղեկատվությամբ՝ պետական այցը կկայանա հաջորդ տարի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար