«Այս ընթացքում, որպես գործիք, կիրառվեց ատելության ռեսուրսը»․ Ռուբեն Հակոբյան
«Հեղափոխության ընթացքում հիմնականում օգտագործվեց ատելության ռեսուրսը՝ որպես գործիք։ Այդ ատելությունը հասարակության մեջ 26 տարվա կուտակումների արդյունք էր և հաջող կերպով օգտագործվեց այս ընթացքում։ Արդյունքում՝ չունեցանք տնտեսական առողջ որևէ մոտեցում կամ քաղաքականություն, փոխարենը՝ միայն էմոցիաներ»,- «Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Արտահերթ ընտրություններ» թեմայով քննարկման ժամանակ նման մոտեցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբանը։
Ըստ քաղաքական գործչի, այդ ատելության չեզոքացման տարբերակը այլընտրանքային մոտեցումների առաջ քաշումն է, համապատասխան քայլեր են պետք․ «Կարծում եմ՝ քաղաքական դաշտը վերջնականապես գլխատվեց Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Նոր իշխանությունները, օգտագործելով ատելության ռեսուրսը, լուրջ քարոզչական սցենար իրականացրին։ Այսինքն, խաղացրին թեզը, թե եթե մեզ ձայն չեք տալիս, ընտրում եք հակահեղափոխականներին։ Եվ այս կոնցեպտը դեռ երկար կխաղարկվի։ Հեղափոխությունը չի խոսում բանականության հետ։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը գողանում է ժողովրդի էմոցիան»:
Խոսելով դիմադրող, հարցեր բարձրացնող և սթափ դատողություն ունեցող օղակների մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դիմադրողականությունն այսօր շատ թույլ է։ Այն օջախները, որոնք այսօր կան, շատ թույլ են և արագ հանձնվում են։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար