Գերմանիայի նախագահը Շտայնմայերին ազատել է ԱԳ նախարարի պաշտոնից
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերին ազատել է Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից և նրա լիազորությունները փոխանցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունն անցկացվել է նախագահի պաշտոնական նստավայրում` Բելվյու ամրոցում:
Tagesschau-ի հաղորդմամբ` սկզբից Գաուկը, երկրի Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, Շտայնմայերին ազատել է ԱԳ նախարարի պաշտոնից, իսկ Գաբրիելին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Նախագահը շնորհակալություն է հայտնել Շտայնմայերին ԱԳ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Զիգմար Գաբրիելին շնորհավորել է նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի ԱԳՆ-ն ղեկավարել է 2013 թվականից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով