«Սա էմոցիոնալ ընտրություն է»․ Ստեփան Մարգարյան
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Արտահերթ ընտրություններ» թեմայով քննարկման ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանն անդրադարձել է ներքաղաքական մի քանի հարցերի։
«Կարծում եմ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելը շուտ է։ Ինչո՞ւ անպայման դեկտեմբերին։ Որևէ մեկն առ այսօր խելամիտ պարզաբանում չի տվել, թե ինչո՞ւ դեկտեմբերին։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ ինչ որ բան մեզանից թաքցնում են կա՛մ սա հերթական էմոցիոնալ քայլն է»,- ասաց Ս․ Մարգարյանը։
Ըստ նրա՝ ոչ մի կուսակցություն դեկտեմբերին ընտրության գնալու պատրաստ չէ, ընդհուպ մինչև «Քաղաքացիական պայմանագիրը»։ Պատրաստ է միայն Նիկոլ Փաշինյան անձը։
«Ավելին՝ պատրաստ չէ նաև հասարակությունը, որտեղ գերիշխողը էմոցիաներն են։ Ընտրությունները լինելու է ոչ թե ապագայի, ինչ-որ ծրագրի, գաղափարի նկատմամբ ունեցած որևէ տեսլականի մրցույթ, այլ լինելու է ընդամենը էմոցիաների վրա հիմնված, «հեղափոխություն-հակահեղափոխություն» խաղի վրա հիմնված ընտրություններ, ինչը իմ կարծիքով վտանգավոր է։ Հասարակությունը պետք է իմանա, թե ինչո՞ւ է ընտրել այս կամ այն ուժին։ Սա էմոցիոնալ ընտրություն է, որը վտանգավոր է»- պարզաբանեց Ստեփան Մարգարյանը։
Բանախոսը նաև շեշտեց մի նուրբ կետ՝ «սա ժողովրդի հաղթանակն է» արտահայտության վերաբերյալ․ «Ասում են՝ ժողովուրդը հաղթել է։ Ժողովրդի հաղթանակ լինում է միայն այն ժամանակ, երբ այդ ժողովուրդը սկսում է լավ և ապահով ապրել։ Իշխանափոխությունը ժողովրդի հաղթանակը չէ, եթե ժողովուրդը սկսեց այդ փոփոխություններից հետո լավ ապրել, ապա դա իր հաղթանակն է»։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար