Մահացել է Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը
Մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, իր ֆեյբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,-նշել է նա:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար