Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններիւ համար ԸՕ փոփոխությունները պետք է ընդունվեն այս ամիս. Իոաննիսյան
Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ընդունվեն այս ամիս՝ հոկտեմբերին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, եթե այս ամիս ընդունվի նախագիծը, ապա կհասցնեն ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով:
Այդուհանդերձ Իոաննիսյանը չբացառեց, որ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով. «Գործող օրենսգրքով ընտրություններին գնալը շատ անցանկալի սցենար է: Եթե Ազգային ժողովում խնդիրներ չառաջանան, ապա օրենսգիրքը կփոխվի եւ ընտրությունները կանցկացվեն փոխված Ընտրական օրենսգրքով: Եթե խորհրդարանը խնդիրներ չստեղծի, օրենսգիրքը կհասսցնենք փոխել»,-ասաց նա:
Իոաննիսյանը տեղեկացրեց, որ ԸՕ հայեցակարգն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Ընտրական օրենսգրքի նախագիծը եւս կթարգմանվի եւ կուղարկվի. «Մենք խնդրել ենք այդ մարմիններին, որ փորձագիտական կարծիքը հնարավորինս արագ ուղարկեն, որ հասցնենք իմպլեմենտացնել նախագիծը, հասցնենք քննարկել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար